Tert.am. 12-1-2012- Արևելագետ Մհեր Բաղդասարյանը քիչ հավանական է համարում Իրանի դեմ ռազմական գործողությունները՝ հաշվի առնելով Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններն ու Իրանի շուրջ վերջին զարգացումները։
Այսօր լրագրողների հետ հանդիպմանն արևելագետը կարծիք հայտնեց, որ ռազմական բախումը ձեռնտու չէ ոչ միայն կողմերին, այլև մյուս գերտերություններին, ինչպիսիք են, օրինակ, Ռուսաստանը և Չինաստանը:
Իրանի շուրջ նման զարգացումները,ըստ նրա, տրամաբանական են կապված միջուկային ծրագրերի պատրվակով այդ երկրի դեմ պատժամիջոցների հետ:
«Լարվածության ուժեղացումն ու ուժի ցուցադրումն ընդամենը հնարավորությունների ստուգում է և՛ Իրանի կողմից, և՛ Արևմուտքի»,- նշեց փորձագետը:
«Ըստ էության պատերազմն արդեն իսկ սկսվել է Իրանի և Արևմուտքի միջև, և դրա հիմնական պատճառը կարելի է բնորոշել այն, որ Արևմուտքին ձեռնտու չէ տարածաշրջանում տեսնել հզոր պետություն ի դեմս Իրանի»,- բացատրեց արևելագետը՝ ավելացնելով, որ այսօր Իրանը ռազամական տեսանկյունից լուրջ աճ է արձանագրել։
Մհեր Բաղդասարյանի համոզվամամբ՝ Իրանի կողմից ատոմային ռումբի ստեղծման մասին Արևմուտքի պատճառաբանությունները միայն պատրվակ են։ Ամերիկյան կողմը, ըստ նրա, մշտապես ասում է, թե այս տարի Իրանը կստեղծի ատոմային ռումբ, մինչդեռ նման հայտարարություններ արվում են արդեն յոթ տարի։
Այդուհանդերձ, Իրանի և Արևմուտքի միջև ռազմական բախում Բաղադասարյանը չի բացառում` նշելով, որ գերտերություների շահերի բախման հետևանքով ենթադրվող պատերազմը կլինի աղելատալի համաշխարհային մասշտաբով:
Պատերազմի հետևանքները, ըստ Բաղդասարյանի, իր վրա կզգա նաև Հայաստանը: «Նույնիսկ այսօր պատժամիջոցներից տուժում է արդեն Հայաստանը»,- ասաց նա՝ պարզաբանելով, որ Հայաստանը, լինելով Իրանի կայուն գործընկերը, հնարավորինս երկար կշարունակի պահպանել իր պասիվ դիրքորոշումը:
«Իհարկե Հասատանին ստիպել փակել սահմանը Իրանի հետ ռեալ չէ, քանի որ Արևմուտքը լավ է հասկանում, որ դրանով կխափանի Հայաստանի կենսական վիճակը»,- նկատեց նա:
Փորձագետի կանխատեսմամբ՝ Իրանի դեմ պատերազմի դեպքում Ադրբեջանը կսրի իրադրությունը ղարաբաղյան հակամարտության գոտում։
«Արցախյան հիմնահարցի խնդիրը չի բացառվում, որ որոշակիորեն ակտիվանա և Ադրբեջանը, գնալով արկածախնդրության, հրահրի նոր պատերազմ»,- ասաց նա։
Բազդասարյանի կարծիքով՝ ամեն դեպքում Իրանը լավ է գիտակցում, որ Ադրբեջանը մեծ վտանգ է ներկայացնում իր համար` վարելով արևմտամետ քաղաքականություն: «Իրանը բազմիցս հայտարարել է, որ չի զլանա հարված հասցնել Ադրբեջանին, եթե նրանց տարածքում լինեն արևմտյան զորքեր»,- նշեց նա:
Thursday, January 12, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment