«Լրագիր» 17-1-2012- Հայաստանը պատրաստվում է բանակի քսանամյակի տոնակատարությանը, որը տեղի կունենա հունվարի 28-ին: Կասկած չկա, որ այդ օրը պալատական մտավորականները, իշխանական գործիչներն ու իշխանության լանջերին փռված տարբեր կարգի ֆիզիկական եւ իրավաբանական անձինք հերթ են կանգնելու բանակի հասցեին ձոներգեր շռայլելու համար, իհարկե աչքի պոչով նայելով, թե արդյոք Սերժ Սարգսյանը լսեց այդ ամենը, արդյոք նկատեց, որ իրենց ձոներգերի համատեքստում հենց Սարգսյանի մեծ ավանդն է բանակի կայացման գործում:
Կասկած չկա նաեւ, որ բանակի տոնակատարությունը տեղավորելու են ՀՀԿ նախընտրական քարոզչության համատեքստում, եւ Սերժ Սարգսյանի դերակատարությունն իսկապես շեշտվելու է ամենից շատ, ուղղակի կամ անուղղակի ձեւով: Այսինքն, իրականում, բանակի քսանամյակի տոնակատարություններին զուգահեռ, նաեւ լինելու է Սերժ Սարգսյանի եւ մի քիչ էլ ՀՀԿ քարոզ:
Հասարակությունը կարծես թե վարժվել է դրան, վարժվել է, որ պետական միջոցառումներն ու տոները սահուն կերպով վերածվում են կամ հենց բավական ուղղակի եւ կոպիտ կերպով ծառայում են օրվա իշխանության քարոզչությանը: Վարժվել է, ու դարձել այդ ամենին անտարբեր: Դրա համար էլ մարդիկ չեն զգում ոչ անկախության տոնը, ոչ բանակի տոնը, ոչ որեւէ այլ տոն, որը կապված է պետություն ինստիտուտի հետ: Որովհետեւ այդպիսի ինստիտուտ չկա, այդ ինստիտուտը նույնացնում են իշխանություն ինստիտուտի հետ, եւ դրանով մահանում են հասարակության բոլոր զգայարանները:
Ներկայում սակայն, բանակի տոնն անցնելու է հասարակական թերեւս այլ միջավայրի, այլ տրամադրության պայմաններում: Հանրության մի զգալի հատված ներկայում մտահոգ է բանակում առկա խնդիրներով, ու չի տրվում քարոզներին, այլ պահանջում է բանակի առողջացմանն ու վերափոխմանը, բանակում զինվորի անվտանգության աստիճանի բարձրացմանն ուղղված կոնկրետ գործողություններ, լուծումներ, երաշխիքներ:
Այդ հանգամանքն իշխանության մոտ կարող է առաջացնել այսպես ասած երկու հիմնական ռեակցիա. կամ իշխանությունը կհասկանա, որ այդպիսի հանրային տրամադրության եւ միջավայրի պայմաններում անհրաժեշտ է հոբելյանն օգտագործել հանրության հետ կոնսենսուսի գալու եւ բանակի թեմայով իրապես բազմակարծիք դիսկուրս սկսելու համար, կամ էլ իշխանությունը տոնը կօգտագործի որպես բանակի խնդիրները բարձրացնող հասարակությանը հերթական “ապտակը” հասցնելու ճոխ հնարավորություն:
Դրանով, իհարկե, ապտակը կիջնի ոչ թե բանակի խնդիրներով մտահոգ հանրության, այլ բանակում խաղաղ պայմաններում հանցագործությունների կամ հանցավոր անտարբերության ու անգործության զոհ դարձած զինվորների հիշատակին:
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆTuesday, January 17, 2012
Ում վրա կիջնի “ապտակը”

ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment