«Լրագիր» 17-1-2012- Հայ-վրացական հարաբերությունները, որոնք ընթանում են զարգացման ճանապարհով, մշտապես ստորջրյա խութերի են բախվում, եւ օրերից մի օր կարող են խոշոր ճեղքվածք տալ: Երկկողմանի հարաբերությունների մասին տեղեկությունները իսկական առեղծված են ներկայացնում: Օրինակ, հայտարարվել է, որ 2011 թ Վրաստան է այցելել 699391 Հայաստանի քաղաքացի, որը 28 տոկոսով ավել է 2010թ ցուցանիշից: Դա նշանակում է, որ հայերն իրենց լավ են զգում Վրաստանում եւ նկատում են երկրի փոփոխությունները եւ հյուրընկալությունը:
Սակայն, նույն պահին այդ դրական միտումներն ընդհատվում են Վրաստանում հերթական հայկական եկեղեցու պատի փլուզմամբ: Հեռուստատեսությամբ ցույց են տալիս լքված հայկական եկեղեցիների կադրեր, եւ հարց է առաջանում, թե ով է մեղավոր այդ իրավիճակի համար: Վրացական ղեկավարությո՞ւնը, որը համառորեն չի ցանկանում վերականգնել հայկական եկեղեցիները, կամ էլ հայ համա՞յնքը, որը չի ցանկանում (կամ էլ թույլ չեն տալիս) շաբաթօրյակ կազմակերպել եւ եկեղեցին մաքրել աղբից: Կարծում ենք, եվ մեկը, եւ մյուսը, եւ վրացական ղեկավարությունը պետք է հասկանա, որ հայկական եկեղեցիները կարող են դառնալ վտանգավոր խութերից մեկը, որոնց կարող են բախվել Հայաստանի հետ հարաբերությունները:
Սակայն այն, որ վրացական իշխանություններ լիովին բարեհաճ մտադրություններ ունեն հայերի նկատմամբ, վկայում է այն տեղեկությունը, որ Վրաստանը մտադիր է Ռուսաստանի հետ սահմանային Վերին Լարսի հատվածում թունել փորել: Դա միակ ցամաքային ճանապարհն է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանին, սակայն ձմռան մեծ մասն այն անանցանելի է: Վրաստանը, թերեւս, շահագրգռված է, որ իր տարածքով իրականացվի հայ-վրացական տրանզիտը եւ պատրաստ է հանուն դրա թունել փորել:
Սակայն այն, որ թբիլիսյան իշխանությունները փորձում են թուրքերին վաճառել Հովհաննես Թումանյանի տունը, խոսում է այն մասին, որ հայկական մշակույթի նկատմամբ Վրաստանի ղեկավարությունն այնքան էլ բարի մտադրություններ չունի: Այժմ Վրաստանի հայ համայնքը փորձում է փրկել գրողի տունը, սակայն արդյոք կհաջողվի խուսափել նոր խութից:
Դատելով առկա տեղեկություններից՝ վրացական ղեկավարությունը շահագրգռված է Հայաստանի հեր հարաբերություններ հաստատելով, Հայաստանից զբոսաշրջիկներ, կապիտալ, ներդրումներ ներգրավելով, հայկական բեռների տրանզիտով, սակայն, դրանով հանդերձ, բացասական վերաբերմունք է ցուցաբերում հայկական մշակույթի եւ Վրաստանում հայերի շահերի նկատմամբ: Հնարավոր է, Վրաստանն «իր» հայերին ընկալում է որպես հնարավոր «5-րդ շարասյուն» եւ փորձում է չուժեղացնել հայկական համայնքին պետական աջակցությամբ: Սակայն դա կարող է հակառակ արդյունք տալ՝ աջակցության բացակայությունն ու խտրականությունը կարող են հանգեցնել համայնքի կոնսոլիդացիայի եւ ագրեսիվ տրամադրությունների աճի:
Հազիվ թե Վրաստանին հաջողվի երկար ժամանակ մի ոտքով սեղմել բարեկամական մտադրությունների գազը, իսկ մյուսով՝ սեփական հայ համայնքի եւ նրա մշակույթի արգելակը, որովհետեև արգելակումն արդյունքում կարող է դիմադրության հանգեցնել ոչ միայն հայ համայնքի, այլեւ Հայաստան պետության կողմից, որն իր վրա է վերցրել ողջ հայ ազգի ճակատագրի պատասխանատվությունը:
Նաիրա ՀայրումյանTuesday, January 17, 2012
Հայ-վրացական խութերը

Նաիրա Հայրումյան
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment