Monday, January 2, 2012

ՖԻԴԵ. Լեւոն Արոնյանը շրջանցեց աշխարհի չեմպիոնին եւ աշխարհի երկրորդ համարն է

News.am. 1-1-2012- Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը պաշտոնապես դարձավ աշխարհի երկրորդ ուժեղագույն շախմատիստը: Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է համաշխարհային դասակարգման հերթական աղյուսակը: Լեւոն Արոնյանի վարկանիշը 2805 է, եւ նա շրջանցել է աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդին: Հնդիկ գրոսմայստերին գերազանցել է նաեւ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը, որն այժմ երրորդն է: Առաջատարը նորվեգացի Մագնուս Կարլսենն է:
1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) 2835
2. Լեւոն Արոնյան (Հայաստան) 2805
3. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) 2801
4. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) 2799,
5. Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան) 2773
6. Վեսելին Տոպալով (Բուլղարիա) 2770
7. Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) 2769
8. Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) 2766
9. Ալեքսանդր Մորոզեւիչ (Ռուսաստան) 2763
10. Վուգար Գաշիմով (Ադրբեջան) 2761
11. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) 2761

No comments: