Tert.am. 1-1-2012- ԱՄՆ նախագահի թեկնածու Ռիկ Սանտորումը հայտարարել է իրանական ատոմային օբյեկտներին հարված հասցնելու իր պատրաստակամության մասին( նախագահական ընտրություններերում հաղթելու դեպքում):Ինչպես հաղորդում է ռուսական «ԻՏԱՌՌ ՏԱՍՍ» գործակալությունը, Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Սանտորումն ասել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմն «անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել՝ Թեհրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը կանխարգելելու համար»:
«Եթե ես նախագահ դառնամ, իրանցի ղեկավարներին երկու ճանապարհ կառաջարկեմ. կամ նրանք ստուգումների համար կբացեն իրենց միջուկային օբյեկտները և վտանգի առկայության դեպքում կապամոնտաժեն դրանք, կամ ԱՄՆ կռմբակոծի դրանք»,-ասել է նա:
Ավելի վաղ Սանտորումն Իրանի կառավարությունը համեմատել էր «Ալ-Կաիդա» ահաբեկչական ցանցի պարագլուխների հետ` նշելով, որ Վաշինգտոնն իրանական միջուկային հիմնախնդրի լուծման համար միայն դիվանագիտական միջոցներ չէ որ պետք է ձեռնարկի:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment