Monday, January 2, 2012

Ֆրանսիայի նախագահն ու վարչապետն աջակցություն են հայտնել Վալերի Բուայեին

News.am. 1-1-2012- Ֆրանսիացի պատգամավոր Վալերի Բուայեն դեկտեմբերի 29-ին այցելել է Մարսելի ոստիկանական կոմիսարիատ, գրում է ֆրանսիական «La Provence» պարբերականը:
Մարսելից «Ժողովրդական շարժման միության» պատգամավոր Բուայեն «հայհոյանքի, վիրավորանքի, բռնաբարության եւ սպանության սպառնալիքի փաստով» բողոք է ներկայացրել ոստիկանություն: Բուայեն սպառնալիքներ է ստանում Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման օրինագծի ընդունումից հետո:
Այս շաբաթ թուրք ակտիվիստները հարձակման են ենթարկել նաեւ Բուայեի եւ Սենատի կայքերը: Վալերի Բուայեն ասել է, որ հետաքննությունը հետքերի վրա է դուրս բերում Ֆրանսիայում եւ արտերկրում:
Ընտանիքի հետ հանգստի մեկնած Բուայեի հետ հեռախոսազրույց են ունեցել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին եւ վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը: Նրանք աջակցություն են հայտնել Բուայեին «դժվար ժամանակներում» եւ դատապարտել են ոմանց «անընդունելի վարքը»: Համերաշխության նախարար Ռոզլին Բաշլոն ծաղիկներ է ուղարկել Բուայեին:
Խորհրդարանականին աջակցության խոսքեր են ասել նաեւ խորհրդարանի աջ եւ ձախ անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ Գերմանիայից, Կանադայից եւ Արգենտինայից:

No comments: