Saturday, January 7, 2012

Սարկոզին հավանության է տվել Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին

Zham.am. 5-1-20122- Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հավանության է արժանացրել Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը: Թուրքական լրատվամիաջոցների հաղորդմամբ`այն արդեն ուղարկվել է Սենատի հաստատմանը։
Սենատի հանձնաժողովը քննարկելու է օրինագիծը հունվարի 10-ին, ապա այն ուղարկվելու է Սահմանադրական դատարան, իսկ հունվարի 23-31-ը այն քննարկվելու են պատգամավորները, այնուհետև օրինագիծը ուղարկվելու է նախագահին, որի հաստատումից հետո էլ օրինագիծը օրենքի ուժ կստանա։
Նշենք, որ անցյալ տարեվերջին Ֆրանսիայից Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծից ընդունումից հետո ետ կանչված Թուրքիայի դեսպան Թահսին Բուրջուօղլուն պատրաստվում է առաջիկա օրերին վերադառնալ Ֆրանսիա՝ բանաձևի ընդունման դեմ լոբբինգ անելու նպատակով: Հիշեցնենք, որ օրենքի համաձայն Հայոց ցեղասպանության հերքումը պատժվելու է 1 տարվա ազատազրկմամբ ու 45 հազ. եվրո տուգանքով:

No comments: