Wednesday, January 18, 2012

Ադրբեջանում արգելել են արտասահմանյան հեռուստասերիալները

News.am. 17-1-2012- Ադրբեջանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային խորհուրդն արգելել է ազգային հեռուստատեսությամբ արտասահմանյան հեռուստասերիալների ցուցադրությունը: Խորհուրդը կարծում է, որ արգելքը կնպաստի հայրենական կինոարտադրության զարգացմանը: «2012թ. մայիսի 1-ից արտասահմանյան հեռուստասերիալների ցուցադրությունը ազգային հեռուստատեսությամբ դադարեցնելու մասին Ադրբեջանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային խորհրդի որոշումը տեղական ֆիլմերի արտադրությունը խթանելու, տեղի կինոարտադրությունը զարգացնելու նպատակ է հետապնդում», - խորհրդի հաղորդագրությունը մեջբերում է «Ինտերֆաքսը»: Բացի այդ, ինչպես ենթադրում է խորհուրդը, արտասահմանյան հեռուստասերիալները հաճախ հակասում են Ադրբեջանի հասարակության մենթալիտետին: Խորհրդի համոզմամբ` Ադրբեջանում ներկայումս բավական չափով ֆիլմեր են նկարահանվել, ուստի այդ հարցում տեղական հեռուստաալիքները խնդիրներ չեն ունենա:

No comments: