Tert.am. 17-1-2012- Իրանի տարածքին ռազմական հարված հասցնելն անթույլատրելի է: Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի սրման կապակցությամբ այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Գենադի Գատիլովը:
Նա ընդգծել է, որ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված իրավիճակը հարթելուն ուղղված պատժամիջոցներ կիրառելու մոտեցումն արդեն կորցրել է իր ուժը:
«Խնդիրը պետք է լուծել քաղաքական երկխոսության ճանապարհով: Մենք աջակցում ենք միջնորդ «վեցյակի» և Իրանի միջև բանակցությունների վերսկսմանը»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը:
Գատիլովի կարծիքով` երկու կողմերն էլ պետք է կառուցողական մոտեցում ցուցաբերեն, որպեսզի հասնեն բանակցային գործընթացի վերսկսմանը: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ վերջին ժամանակներում ինչպես եվրոպական երկրների, այնպես էլ Իրանի կողմից ձեռնարկվող քայլերը դրան չեն նպաստում:
Գերատեսչության ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ Մոսկվան չի աջակցի Սիրիա խաղաղապահների ուղարկմանը, եթե նման հարց քննարկվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:
Հիշեցնենք, որ Իրանը բազմիցս հայտարարել է, որ իրանական նավթի ներկրման հանդեպ արգելք մտցնելու դեպքում` Թեհրանը կփակի Հորմուզի նեղուցը: Այս սպառնալիքն առաջացրել է միջազգային հանրության անհանգստությունը, քանի որ նեղուցը ռազմավարական նշանակություն ունի:Tuesday, January 17, 2012
Իրանին ռազմական հարված հասցնելն անթույլատրելի է. ՌԴ ԱԳՆ
Tert.am. 17-1-2012- Իրանի տարածքին ռազմական հարված հասցնելն անթույլատրելի է: Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի սրման կապակցությամբ այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Գենադի Գատիլովը:
Նա ընդգծել է, որ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված իրավիճակը հարթելուն ուղղված պատժամիջոցներ կիրառելու մոտեցումն արդեն կորցրել է իր ուժը:
«Խնդիրը պետք է լուծել քաղաքական երկխոսության ճանապարհով: Մենք աջակցում ենք միջնորդ «վեցյակի» և Իրանի միջև բանակցությունների վերսկսմանը»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը:
Գատիլովի կարծիքով` երկու կողմերն էլ պետք է կառուցողական մոտեցում ցուցաբերեն, որպեսզի հասնեն բանակցային գործընթացի վերսկսմանը: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ վերջին ժամանակներում ինչպես եվրոպական երկրների, այնպես էլ Իրանի կողմից ձեռնարկվող քայլերը դրան չեն նպաստում:
Գերատեսչության ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ Մոսկվան չի աջակցի Սիրիա խաղաղապահների ուղարկմանը, եթե նման հարց քննարկվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:
Հիշեցնենք, որ Իրանը բազմիցս հայտարարել է, որ իրանական նավթի ներկրման հանդեպ արգելք մտցնելու դեպքում` Թեհրանը կփակի Հորմուզի նեղուցը: Այս սպառնալիքն առաջացրել է միջազգային հանրության անհանգստությունը, քանի որ նեղուցը ռազմավարական նշանակություն ունի:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment