News.am. 18-1-2012- Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը պատրաստվում է վերակառուցել «Հրազդան» մարզադաշտի խոտածածկը, փոխել լույսերը, ամեն ինչը պատրաստել, որպեսզի Իտալիայի հետ խաղը անցկացնեն այնտեղ: Այս մասին այսօր` հունվարի 18-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` ՀՖՖ նախագահը: Նա նշեց, որ համաձայնություն է ձեռք բերվել եւ մարզադաշտի հարեւանությամբ առեւտրի կենտրոն չի կառուցվելու, այն կառուցվելու է լրիվ այլ տեղ:
Ավելի վաղ Facebook սոցիալական ցանցի իր էջում անդրադառնալով «Հրազդան» մարզադաշտի խնդրին` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը գրել էր. «Հրազդան մարզադաշտի հարցը փակված է: Տաքերն ընկնելուն պես մենք պատրաստվելու ենք վերակառուցել մարզադաշտը եւ պատրաստել Իտալիայի դեմ խաղին»: 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 12-ին:
Նշենք, որ «Հրազդան» մարզադաշտի վարձակալ, Հանրապետական կուսակցության անդամ Աշոտ Աղաբաբյանը ցանկանում է մարզադաշտի տարածքում գործող տոնավաճառը քանդել, եւ տեղում կառուցել առեւտրի կենտրոն՝ այսինքն կապիտալ շինություն, ինչն անթույլատրելի է համարել Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ իր տված փորձագիտական եզրակացությունում, քանի որ տոնավաճառը գործում է մարզադաշտի տարհանման գոտում: Այսինքն՝ ֆուտբոլային հանդիպումների ժամանակ այս տարածքն անհրաժեշտ է մարզասերների ժամանման եւ մեկնման համար, իսկ արտակարգ իրավիճակների դեպքում այն առավել կենսական դեր է կատարում: Աղաբաբյանի ծրագրերի դեմ բողոքի ակցիաներ են իրականացվել, ստեղծվել են նախաձեռնություններ, որոնք պահանջում են չեղյալ հայտարարել առեւտրի կենտրոնի կառուցումը:
Ավելի վաղ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ռ. Հայրապետյանը նշել էր, որ աջակցելու է այդ նախաձեռնություններին: «Ես նրանց հետ եմ, այդ նախաձեռնող խմբի հետ, աջակցելու եմ, որքան կարող եմ ու որքան ֆեդերացիայի նախագահն եմ, որպեսզի թույլ չտանք այդ շինարարությունը»,- նշել էր նա: Ֆեդերացիայի նախագահը «Հրազդան» մարզադաշտի հարցով հանրապետության նախագահի հետ չի զրուցել, սակայն հույս ունի, որ մարզադաշտը կպահպանի իր նախնական տեսքը: «Հույսը վերջում է մահանում»,- ասել էր նա: 20 մետր բարձրությամբ առեւտրի կենտրոնը գտնվելու է տարհանման դաշտի հատվածում, ինչն արտակարգ պատահարների դեպքում մարդկանց անվտանգ տարհանման գործում լուրջ անհարմարություններ է առաջացնելու: Շինության կառուցմանը դեմ են անվանի ճարտարապետներ, արտակարգ իրավիճակների նախարարությունը եւս իր եզրակացության մեջ նշել է, որ նման առեւտրի կենտրոնի կառուցումն անթույլատրելի է: «Հրազդան» մարզադաշտը խաղերի անցկացման դեպքում կարող է 50 հազար մարզասեր ընդունել, եւ նրանց տարհանման համար նախատեսված տարածքները անձեռնմխելի պետք է լինեն, եւ որեւէ նորմով չի կարելի թույլատրել այլ նպատակների համար օգտագործել դրա ցանկացած մասը:
Նշենք, որ հետխորհրդային տարածքում «Հրազդան» մարզադաշտը երրորդն է իր մեծությամբ, Մոսկվայի «Լուժնիկի»-ից եւ Կիեւի «Օլիմպիյսկի»-ից հետո: Իսկ նման մարզադաշտ կառուցելու համար այսօր անհրաժեշտ են հարյուր միլիոնավոր դոլարներ:Wednesday, January 18, 2012
«Հրազդան» մարզադաշտի հարեւանությամբ առեւտրի կենտրոն չի կառուցվելու. Ռուբեն Հայրապետյան
News.am. 18-1-2012- Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը պատրաստվում է վերակառուցել «Հրազդան» մարզադաշտի խոտածածկը, փոխել լույսերը, ամեն ինչը պատրաստել, որպեսզի Իտալիայի հետ խաղը անցկացնեն այնտեղ: Այս մասին այսօր` հունվարի 18-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` ՀՖՖ նախագահը: Նա նշեց, որ համաձայնություն է ձեռք բերվել եւ մարզադաշտի հարեւանությամբ առեւտրի կենտրոն չի կառուցվելու, այն կառուցվելու է լրիվ այլ տեղ:
Ավելի վաղ Facebook սոցիալական ցանցի իր էջում անդրադառնալով «Հրազդան» մարզադաշտի խնդրին` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը գրել էր. «Հրազդան մարզադաշտի հարցը փակված է: Տաքերն ընկնելուն պես մենք պատրաստվելու ենք վերակառուցել մարզադաշտը եւ պատրաստել Իտալիայի դեմ խաղին»: 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 12-ին:
Նշենք, որ «Հրազդան» մարզադաշտի վարձակալ, Հանրապետական կուսակցության անդամ Աշոտ Աղաբաբյանը ցանկանում է մարզադաշտի տարածքում գործող տոնավաճառը քանդել, եւ տեղում կառուցել առեւտրի կենտրոն՝ այսինքն կապիտալ շինություն, ինչն անթույլատրելի է համարել Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ իր տված փորձագիտական եզրակացությունում, քանի որ տոնավաճառը գործում է մարզադաշտի տարհանման գոտում: Այսինքն՝ ֆուտբոլային հանդիպումների ժամանակ այս տարածքն անհրաժեշտ է մարզասերների ժամանման եւ մեկնման համար, իսկ արտակարգ իրավիճակների դեպքում այն առավել կենսական դեր է կատարում: Աղաբաբյանի ծրագրերի դեմ բողոքի ակցիաներ են իրականացվել, ստեղծվել են նախաձեռնություններ, որոնք պահանջում են չեղյալ հայտարարել առեւտրի կենտրոնի կառուցումը:
Ավելի վաղ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ռ. Հայրապետյանը նշել էր, որ աջակցելու է այդ նախաձեռնություններին: «Ես նրանց հետ եմ, այդ նախաձեռնող խմբի հետ, աջակցելու եմ, որքան կարող եմ ու որքան ֆեդերացիայի նախագահն եմ, որպեսզի թույլ չտանք այդ շինարարությունը»,- նշել էր նա: Ֆեդերացիայի նախագահը «Հրազդան» մարզադաշտի հարցով հանրապետության նախագահի հետ չի զրուցել, սակայն հույս ունի, որ մարզադաշտը կպահպանի իր նախնական տեսքը: «Հույսը վերջում է մահանում»,- ասել էր նա: 20 մետր բարձրությամբ առեւտրի կենտրոնը գտնվելու է տարհանման դաշտի հատվածում, ինչն արտակարգ պատահարների դեպքում մարդկանց անվտանգ տարհանման գործում լուրջ անհարմարություններ է առաջացնելու: Շինության կառուցմանը դեմ են անվանի ճարտարապետներ, արտակարգ իրավիճակների նախարարությունը եւս իր եզրակացության մեջ նշել է, որ նման առեւտրի կենտրոնի կառուցումն անթույլատրելի է: «Հրազդան» մարզադաշտը խաղերի անցկացման դեպքում կարող է 50 հազար մարզասեր ընդունել, եւ նրանց տարհանման համար նախատեսված տարածքները անձեռնմխելի պետք է լինեն, եւ որեւէ նորմով չի կարելի թույլատրել այլ նպատակների համար օգտագործել դրա ցանկացած մասը:
Նշենք, որ հետխորհրդային տարածքում «Հրազդան» մարզադաշտը երրորդն է իր մեծությամբ, Մոսկվայի «Լուժնիկի»-ից եւ Կիեւի «Օլիմպիյսկի»-ից հետո: Իսկ նման մարզադաշտ կառուցելու համար այսօր անհրաժեշտ են հարյուր միլիոնավոր դոլարներ:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment