Friday, January 13, 2012

Ադրբեջանի կառավարությունը որոշել է դպրոցականներից լրտեսներ պատրաստի

News.am. 13-1-2012- Ադրբեջանի կառավարությունը որոշել է դպրոցականներից լրտեսներ պատրաստի: Այս մասին նորությունը հասցրել է տարածվել նաեւ հեղինակավոր The Washington Times-ի լրահոսում: «Ադրբեջանը զինվորական հետախուզության անվճար դասընթացներ է կազմակերպել 15 տարեկան դեռահասների համար»,-զարմանքով գրում է թերթը, նշելով, որ դասընթացները բաց են, այն դեպքում, երբ Ադրբեջանը հարեւան Հայաստանի հետ գտնվում է պատերազմական վիճակում: Թերթը նաեւ մեջբերում է Ադրբեջանի բանակի գեներալ Նովրուզալի Օրուձեւի խոսքը, որը հաստատում է, որ «ուսուցման ծրագիրն սկսվել է ի պատասխան երիտասարդների կողմից նման պահանջարկի»:

No comments: