1-in.am. 13-1-2012- France-Presse գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում գտնվող Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է իր միջուկային ծրագրի շուրջ «լուրջ բանակցություններ» ձեռնարկել միջազգային միջնորդ խումբ հանդիսացող «վեցյակի» հետ, որի մեջ մտնում են ՄԱԿ ԱԽ 5 մշտական անդամներ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, ինչպես նաև Գերմանիան (5+1)։
Լարիջանին հավելել է. «Իրանը մշտապես պատրաստ է եղել իր միջուկային ծրագրի շուրջ «վեցյակ»-ի հետ բանակցություններ սկսելուն։ Այդ բանակցությունները հաջողություն կունենան, եթե լուրջ լինեն։ Մեր թուրք գործընկերներն առաջարկել են, որ այդ բանակցությունները տեղի ունենան Թուրքիայում, և մենք տվել ենք մեր համաձայնությունը»։
Հիշեցնենք, որ Իրանի ու «վեցյակի» միջև այդ «միջուկային» բանակցությունները մեկնարկել են 2003 թվականին և ընդհատվել են 2009 թվականին, երբ ԱԷՄԳ-ի ղեկավար խորհուրդը քննադատեց Իրանին ուրանի հարստացման երկրորդ գործարանը կառուցելու համար։ Ինչ վերաբերում է թուրքական վերոնշյալ առաջարկին, ապա Թուրքիան մշտապես մեծ ակտիվություն է դրսևորում այդ հարցում, և նախկինում էլ Իրանի ու «վեցյակի» միջև բանակցություններն անցկացվել են Թուրքիայում։
Friday, January 13, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment