Friday, January 13, 2012

«Հայկական ժամանակ». Տիգրան Սարգսյանը կդառնա՞ ԱԺ նախագահ

Թերթը գրում է, որ ըստ իրազեկ աղբյուրների, վարչապետ Տիգրան Սարգսյանը մտադիր է Ազգային ժողով գործուղել իր աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տիգրան Գեւորգյանին՝ Աժ աշխատակազմի ղեկավարի կարգավիճակով: «Մի առիթով վարչապետը նեղ շրջանակում արդեն հայտարարել էր՝ Աժ աշխատակազմի ղեկավարին էլ իմ մարդուն նշանակեմ, խորհրդարանը լրիվ իմը կլինի: ՀՀԿ-ականների շրջանում խոսվում է, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո Տիգրան Սարգսյանը թերեւս դառնա Աժ նախագահ եւ հիմիկվանից իր մարդկանց է փորձում գործուղել Աժ: Իսկ Տիգրան Գեւորգյանը նախկինում եղել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի աշխատակազմի ղեկավար, Վերաքննիչ քրեականի աշխատակազմի ղեկավար, «ՏCM». «Ուկրաինսկի Ռիթեյլ» ՍՊԸ գլխավոր տնօրենի տեղակալ: Այս պահին, ինչպես հայտնել ենք, Գեղամ Ղարիբջանյանի փոխարեն ԱԺ աշխատակազմի ղեկավարի պարտականությունները դրված են երգչուհի Սոֆի Մխեյանի հոր` Գագիկ Մխեյանի վրա, որը նույնպես փորձում է տիրանալ այդ պաշտոնին: Նրա հնարավորությունները, սակայն, բարձր չեն գնահատվում»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:

No comments: