HayNews.am. 11-1-2012- «Մենք կրակն ենք ընկել երեք նախագահների ձեռքը, անհրաժեշտ է դուրս գալ երեք նախագահների շրջանակից, որոնք երկիրը տանում են ավտորիտարիզմի: Ժամանակն է նախագահական համակարգից անցնել խորհրդարանական համակարգի»,-ասել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը:
Վերջինս հիշել է, որ ՀՀՇ-ի իր ընկերների հետ միշտ այս հարցում տարաձայնություններ են ունեցել, որովհետև ՀՀՇ-ն միշտ կողմ է եղել նախագահական համակարգին ու փորձել է ուժեցաղնել այն: Ալեքսանդր Արզումանյանը վստահեցրել է, որ խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում առաջինն այդ հարցն են բարձրացնելու:
Ի դեպ, թե ինչ կերպ են մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին, «Ազատ դեմոկրատները» դեռ չեն որոշել, այնուամենայնիվ, ընտրությունների ազատ, արդար անցկացման և համամասնական ընտրակարգի անցնելու հարցում պատրաստ են համագործակցել Դաշնակցության և «Ժառանգության» հետ:
«Ժառանգության» դեպքում հարաբերություններն ավելի ջերմ են և չի բացառվում, որ միասնական ցուցակով հանդես գան, իսկ Դաշնակցության դեպքում, ինչպես պնդում է Ալեքսանդր Արզումանյանը, նման բան հնարավոր չէ. «Գաղափարական առումով «Ազատ դեմոկրատները» և Դաշնակցությունը համատեղելի չեն և չեն կարող նույն ցուցակով հանդես գալ, իսկ համագործակցություններ կարող են լինել: «Ժառանգության հետ հնարավոր է, որովհետև Հայաստանում այն այսօր միակ լիբերալ ուժն է: Ի դեպ, ժամանակին Հայաստանի միակ լիբերալ ուժը ՀՀՇ-ն էր, իսկ հիմա նրանք հեռացել են դրանից, դրա համար էլ ՀԱԿ-ից նախկին ՀՀՇ-ականներ դուրս եկան և անդամագրվեցին «Ազատ դեմոկրատներին» »:
Wednesday, January 11, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment