Wednesday, January 11, 2012

Վաշինգտոնը պետք է սերտացնի հարաբերությունները Կովկասի հետ. փորձագետներ

Tert.am. 11-1-2012- Ռազմավարական և միջազգային հետազոտությունների վաշինգտոնյան կենտրոնի` Կովկասի և Եվրոպայի երկրների գծով փորձագետները երկրի ղեկավարությանը խորհուրդ են տալիս այս տարի մեծ ուշադրություն դարձնել կովկասյան տարածաշրջանին: Կենտրոնի` Եվրոպայի նոր ժողովրդավարության նախագծի տնօրեն Յանուշ Բուգայսկին հայտարարել է, որ Սպիտակ տունը չպետք է կորցնի Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերություններ զարգացնելու հնարավորությունը: Նա գտնում է, որ Ռուսաստանում Վլադիմիր Պուտինի` նախագահական պաշտոնին վերադարձը կարող է Ռուսաստանը հարևանների հետ հակամարտությունների հանգեցնել և, չնայած Մոսկվայից առկա սպառնալիքներին, Վաշինգտոնը պետք է շարունակի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության ծրագրի իրականացումը: Մեկ այլ փորձագետ, Հիզեր Կոնլին գտնում է, որ ԽՍՀՄ փլուզման քսանամյակին մոտ Ռուսաստանը կրկին փորձում է միավորել նախկին խորհրդային հանրապետությունները, իսկ դրա համար կիրառվում են ավանդական մեթոդներ` ճնշումներ, ռազմական համագործակցություն, առևտուր, գրում է APA-ն:

No comments: