Saturday, January 7, 2012

Եվրահանձնաժողովը հետեւում է Թուրքիայում խոսքի ազատության վիճակին

News.am. 6-1-2011- Եվրահանձնաժողովը հետեւում է Թուրքիայում խոսքի ազատության վիճակին: Այդ մասին այսօր` հունվարի 6-ին հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն, հաղորդում է interfax.ru-ն:
Բրյուսելում կայացած ճեպազրույցում Ստանոն հիշեցրել է, որ 2011թ. դեկտեմբերին, երբ Թուրքիայում լրագրողների ձերբակալությունների շարք էր սկսվել, Եվրահանձնաժողովի` ԵՄ ընդլայնման եւ հարեւանության հարցերով անդամ Շտեֆան Ֆյուլեն թուրքական լրատվամիջոցների պաշտպանությամբ հայտարարություն էր արել: Ստանոյի խոսքով, Եվրահանձնաժողովում քննարկում են թուրքական օրենսդրությունը ահաբեկչական գործունեության վերաբերյալ:
«Ահաբեկչության դեմ պայքարը չի կարող պատրվակ դառնալ մամուլի ազատությունը սահմանափակելու համար»,- նշել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը: Նա հաղորդել է, որ լրագրողների ձերբակալությունների դեպքերը առանձնահատուկ ուշադրության են արժանանում:

No comments: