Tert.am. 6-1-2012- Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ծովային ուժերի հրամանատար ադմիրալ Ալի Ֆադավին հայտարարել է, որ փետրվարին իր ղեկավարած ուժերը նոր զորավարժություններ են անցկացնելու Օրմուզի նեղուցում: Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները:Այդ վարժանքներն արդեն 7 տարի անընդմեջ անցկացվում են նեղուցում: Օրեր առաջ ավարտվեցին իրանական նավատորմի վարժանքները նեղուցում, որի ընթացքում ամերիկյան հարվածային նավատորմը մտել էր զորավարժությունների տարածք: Լարվածությունը թուլացավ միայն ամերիկյան նավերի հեռանալուց հետո:
Թեհրանն ավելի վաղ հայտարարել էր, որ իր նկատմամբ պատժամիջոցների խստացման դեպքում կարգելափակի Օրմուզի նեղուցը, որով անցնում է նավթի համաշխարհային առաքումների 40%-ը: Ի պատասխան, Բահրեյնում տեղակայված ամերիկյան 5-րդ նավատորմի հրամանատարությունը շեշտել էր, որ կանխվելու է նեղուցի արգելափակման ցանկացած փորձ:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment