Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Ադրբեջան է ժամանում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) պատվիրակությունը։ Այն գլխավորում է ԹԱՄԺ-ում թուրք-ադրբեջանական բարեկամության խմբի ղեկավար Նեջեթ Ունուվարը։
Պատվիրակության կազմում են ներառվել քեմալական «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ) ներկայացնող Ալի Օզգյունդուզը, հայտնի հայատյաց, «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ) ներկայացնող Սինան Օղանը և իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) ներկայացնող Շուայ Ալփայը։
Ակնկալվում է, որ թուրքական պատվիրակությունը հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի Միլլի մեջլիսի (խորհրդարան) ղեկավարության, Ադրբեջանի խորհրդարանում Թուրքիայի բարեկամության խորհրդի անդամների հետ։
Այդ հանդիպումների հիմնական քննարկման առարկան հանդիսանալու է Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հերքումը քրեկանացնող օրինագծի ընդունման դեմ պայքարը։ Թուրքական պատվիրակությունն Ադրբեջանը կլքի հունվարի 20-ին։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սենատը Հայոց ցեղասպանության հերքումը քրեկանացնող օրինագիծը դիտարկելու է հունվարի 23-ին։Tuesday, January 17, 2012
Ֆրանսիայի դեմ պայքարի քննարկման նպատակով այսօր Ադրբեջան է ժամանում Թուրքիայի խորհրդարանի պատվիրակությունը
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Ադրբեջան է ժամանում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) պատվիրակությունը։ Այն գլխավորում է ԹԱՄԺ-ում թուրք-ադրբեջանական բարեկամության խմբի ղեկավար Նեջեթ Ունուվարը։
Պատվիրակության կազմում են ներառվել քեմալական «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ) ներկայացնող Ալի Օզգյունդուզը, հայտնի հայատյաց, «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ) ներկայացնող Սինան Օղանը և իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) ներկայացնող Շուայ Ալփայը։
Ակնկալվում է, որ թուրքական պատվիրակությունը հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի Միլլի մեջլիսի (խորհրդարան) ղեկավարության, Ադրբեջանի խորհրդարանում Թուրքիայի բարեկամության խորհրդի անդամների հետ։
Այդ հանդիպումների հիմնական քննարկման առարկան հանդիսանալու է Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հերքումը քրեկանացնող օրինագծի ընդունման դեմ պայքարը։ Թուրքական պատվիրակությունն Ադրբեջանը կլքի հունվարի 20-ին։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սենատը Հայոց ցեղասպանության հերքումը քրեկանացնող օրինագիծը դիտարկելու է հունվարի 23-ին։
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment