Tuesday, January 17, 2012

Թուրքիայից նիդեռլանդցի «լրտես» է վտարվել

Tert.am. 17-1-2012- Թուրքիայից նիդեռլանդցի «լրտես է» վտարվել։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական SalamNews գործակալությունը, վտարված անձն անցած տարի Թուրքիայում որպես դիվանագետ էր հանդես եկել, հետագայում, սակայն, պարզվել էր, որ նա «լրտես է» և Թուրքիայում է գտնվում՝ քրդերի մասին տեղեկություններ հավաքելու նպատակով։ Գործակալությունն ընդգծում է, որ Թուրքիայի կառավարությունը, բացահայտելով նիդեռլանդցու գործունեությունը, նրան (անունը գաղտնի է պահվում) երկրից վտարելու մասին որոշում էր կայացրել։ Նիդեռլանդցի դիվանագետները հրաժարվել են կատարվածի առնչությամբ որևէ մեկնաբանություն անել։ Թուրքիայի կառավարությունը Նիդեռլանդների իշխանություններին մեղադրել է Քրդական աշխատավորական կուսակցությանն աջակցելու մեջ։ Քրդական աշխատավորական կուսակցությունը 25 տարուց ավելի է, ինչ պայքարում է հարավ-արևելյան Թուրքիայում ինքնավարություն հաստատելու համար։ Հակամարտության հետևանքով ավելի քան 40,000 մարդ է սպանվել։

No comments: