Thursday, January 12, 2012

Թուրքիայում քուրդ պատգամավորը խորհրդարանի ամբիոնին փափմուշտ է դրել

News.am. 12-1-2012- Թուրքիայի խորհրդարանի միակ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Սըրրը Սաքըքը խորհրդարանի ամբիոնին է մոտեցել մի փամփուշտ ձեռքին, որը ելույթի ավարտից հետո թողել է ամբիոնի վրա: Թուրքական Dunyabulteni կայքի փոխանցմամբ՝ քուրդ պատգամավորն իր ելույթում նշել է, թե ինքն իր օրինական ատրճանակը դատարկ փամփշտակալով հանձնել է օդանավակայանի անվտանգության աշխատակիցներին, սակայն երբ այն իրեն են հանձնել, իր սեղանին դրել են նաեւ մեկ փամփուշտ։ Սաքըքը նշել է, թե հայտնի է, որ մեկ փամփուշտը դնում են այն մարդու սեղանին, ում պետք է սպանեն։ Քուրդ պատգամավորը շրջվել է խորհրդարանում նստած Ներքին գործերի նախարարի կողմը՝ ասելով, թե ինքը չի վախենում մահից, սակայն եթե իրեն կամ իր ընկերներին բան պատահի, պատասխանատուն նախարարն է լինելու։ «Վերցրեք օդանավակայանի անվտանգության տեսախցիկների տեսագրությունները եւ ճշտեք, թե ո՞վ է այդ փամփուշտ դրել իմ սեղանին։ Դրանից հետո ինձ մահվան սպառնալիքներով նամակներ են գալիս»,-ասել է քուրդ պատգամավորը եւ փամփուշտը դնելով ամբիոնին վրա՝ հեռացել։

No comments: