Thursday, January 5, 2012

Պենտագոնը պատասխանել է Իրանին

«Լրագիր» 4-1-2012- Պենտագոնը կշարունակի իր ավիակիրեներին ուղարկել Օրմուզի նեղուց՝ ի հեճուկս Իրանի կողմից հնչող սպառնալիքների, գրում է Ռոյթերը՝ հղում անելով Պենտագոնի ներկայացուցիչ Ջորջ Լիթլին: Նրա խոսքով, ավիակիրներ ուղարկելը կապված է տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովման հետ: Լիթլի խոսքով, ԱՄՆ գլխավոր առաջադրանքը տվյալ դեպքում Օրմուզի նեղուցով անվտանգ անցման երաշխավորումն է:
Հիշեցնենք, որ Իրանի ռազմածովային ուժերը դեկտեմբերի 23-ից հունվարի 4-ը Օրմուզի նեղուցում զորավարժություններ են անցկացնում: Զորավարժությունների վայրին մի քանի օր առաջ ամերիկյան ավիակիր էր մոտեցել, ինչը սրել էր իրավիճակը: Իրանը պահանջել էր ԱՄՆ-ից այլեւս ավիակիրներ չուղարկել այդ շրջան: Իրանական կողմը հայտարարել էր նաեւ, որ անհրաժեշտության դեպքում իրենք ունակ են փակել Օրմուզի նեղուցը:
Տեղեկացնենք նաեւ, որ Օրմուզի նեղուցով է անցնում նավթապրանքների համաշխարհային փոխադրումների 40 տոկոսը: Տանկերներն օրական 6.4 կմ լայնությամբ ու 195 կմ երկարությամբ նեղուցով 15.5 մլն բարել նավթ են տեղափոխում:

No comments: