Tert.am. 4-1-2012- Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի քույրը՝ Փարվին Ահմադինեժադն, իր թեկնածությունն է առաջադրել Իրանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում:Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, Փարվինն առաջադրվել է Գերմսար քաղաքից:
Նշենք, որ 2012թ. մարտին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար արդեն 3000 –ից ավելի մարդ է առաջադրվել: Ընդ որում, գրանցված թեկնածուներից 205–ը կանայք են։
Իրանի քաղաքական սպեկտրը երեք ճամբարից է բաղկացած՝ ռեֆորմիստներ, պահպանողականներ և այսպես կոչված «չափավոր» հայացքներ ունեցողներ։ Բարեփոխիչների ճամբարում 47, պահպանողականների ճամբարում 35, իսկ «չափավորների» ճամբարում 25 կուսակցություն է գործում։
Թե որ ճամբարն է ներկայացնելու Իրանի նախագահի քույրը, առայժմ հայտնի չէ:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment