Friday, January 13, 2012

Ահմադինեժադ. Ժողովուրդների իրավունքների համար պայքարում Իրանն ու Կուբան դաշնակիցներ են

News.am. 13-1-2012- Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը լատինաամերիկյան շրջագայության ընթացքում հունվարի 12-ին հանդիպել է Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոյի եւ նրա եղբայր Ռաուլ Կաստրոյի հետ: Իրանի նախագահը հայտարարել է, որ երկու երկրների հարաբերությունները «լավ վիճակում են» եւ նկատել է, որ Իրանն ու Կուբան «ժողովուրդների իրավունքների համար պայքարի նույն ճակատում են»: «Մեր դիրքորոշումները, կարծիքներն ու հայացքները նման են: Մենք լավ ընկերներ ենք եւ միշտ միասին կլինենք», – հայտարարել է Ահմադինեժադը: Իրանի նախագահն ուրախությամբ նշել է, որ 85-ամյա Ֆիդել Կաստրոն փայլուն վիճակում է գտնվում: Նա նաեւ ասել է, որ հանդիպման ընթացքում իրենք «շատ բան են քննարկել ու վերլուծել», հաղորդում է Reuters-ը: Ահմադինեժադն արդեն հանդիպել է նաեւ Վենեսուելայի եւ Նիկարագուայի ղեկավարների հետ: Կուբայից հետո նա կուղեւորվի Էկվադոր: Իրանի նախագահը փորձում է Թեհրանի միջուկային ծրագրի համար աջակցություն ստանալ ԱՄՆ-ի դաշնակից չհամարվող պետությունների ղեկավարներից:

No comments: