Friday, January 13, 2012

Հայոց ցեղասպանության ճանաչման հակառակորդ Մարկ Մեյրովիտցը համագործակցո՞ւմ է թուրքական կազմակերպությունների հետ

News.am. 13-1-2012- Ամերիկյան «The New Jersey Jewish News» պարբերականը հրապարակել է փաստաբան Մարկ Մեյրովիտցի հոդվածը` նվիրված վերջերս Քնեսեթի կրթության հանձնաժողովում քննարկված Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին: Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ հանդես եկող փաստաբանը նշում է, որ Իսրայելի խորհրդարանը չպետք է զբաղվի այդ հարցով, եւ առհասարակ, 1915թ. իրադարձություններին վերաբերող հարցերով պետք է զբաղվեն ոչ թե քաղաքական գործիչները, այլ պատմաբանները: Նա նաեւ կարծում է, թե նման քննարկումները հանգեցնելու են Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացմանը եւ կձախողեն տարածաշրջանում կայունության հաստատման բոլոր փորձերը: Փաստաբանի հոդվածը բուռն քննարկումներ է առաջացրել նրա ընդդիմախոսների եւ համախոհների շրջանում: Թերթի կայքում կազմակերպված քննարկմանը որոշ ընթերցողներ կարծիք են հայտնել, թե Մեյրովիտցը համագործակցում է ԱՄՆ թուրքական կազմակերպությունների հետ:

No comments: