News.am. 12-1-2012- Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելը մեծագույն եւ շատ կոպիտ սխալ կլինի Արեւմուտքի կողմից: Այս մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը:
Նրա խոսքով` նման զարգացումների հետեւանքները տարածաշրջանային եւ համաշխարհային անվտանգության համար կդառնան ամենաանդառնալի հետեւանքները կունենան:
«Իրանական միջուկային ծրագրի խաղաղ բնույթի նկատմամբ վստահության վերականգնման հարցը ռազմական ճանապարով լուծում չի կարող ստանալ», - ասել է Ռյաբկովը:
Նախարարի տեղակալի կարծիքով` նման որոշումը կհանգեցնի տարածաշրջանային կայունության կորստի, ռիսկերի ավելացմանը, համաշխարհային տնտեսությանը լուրջ հարված կհասցնի, մի խոսքով` «մի շարք բացասական գործոնների շարքի, որը կարող է ցնցել միջազգային համակարգի հիմքերը»: «Կարծում ենք, որ դա կտրականապես անթույլատրելի է, եւ «վեցյակի» գործընկերներին, բոլոր նրանց, ովքեր վերջին ժամանակներս կրկին ակտիվացրել են այդ հարցի քննարկումը, կոչ ենք անում եւս մեկ անգամ խորհել եւ առավելագույն զսպվածություն ցուցաբերել», - ընդգծել է Ռյաբկովը:
Thursday, January 12, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment