Zham.am. 12-1-2012- Վրաստանի նախագահ Մ. Սահակաշվիլիի երեկվա հայտարարությունները ժամերի ընթացքում սփռվեցին համաշխարհային լրատվության միջոցներով. Ահա նրանից մի հատված. “ Դավիթից և Թամար թագուհուց հետո, բոլոր ժամանակաշրջանները վերցրած, այդքան բան կառուցված չէ Վրաստանում, որքան վերջին երկու, երեք, չորս, հինգ տարիների ընթացքում: Հատկապես` 2008 թվականի պատերազմից հետո: Ես չեմ ճանաչում մեկ այլ պետություն մեր տարածաշրջանում որտեղ այսպիսի տեմպերով շինարարություն ընթանար: Բայց մենք մեզ պետք է համեմատենք ոչ միայն այլ պետությունների հետ, այլ նաև մեր` պատմության…”:
Մենք էլ առաջնորդվենք Վրաստանի նախագահի օրինակով: Մանավանդ, որ Հայաստանի իշխանությունները վերջին տարիներին մի քանի անգամ արձանագրել են, որ մենք Վրաստանից սովորելու բաներ ունենք:
Համեմատվել մեր պատմության հետ
Շինարարության տարեկան միջին աճի տեմպերը մեր երկրում այսպիսին են` 1993-1997 թթ.` 3 տոկոս, 1998-2003 թթ.` 22 տոկոս, 2004-2007 թթ.` 29 տոկոս:
Կապիտալ շինարարության ծավալները` 1998 թ-ին` 75.9 մլրդ դրամ, արդեն 2003`ին` 237.8 մլրդ, իսկ 2007-ին` 667.3 մլրդ դրամ:
Եթե 2000 թվականին բնակչության միջոցների հաշվին գործարկվել է մոտ 105 հազ.քառ. մ, ապա 2007թ-ին 469 հազ. Քառ. Մ: Մոտավորապես 4.5 անգան ավելի:
2002 թվականից սկսվեց “ ՀՀ հանրակրթական դպրոցների հիմնանորոգման և բարելավման համալիր ծրագիրը”, որի ներառել էր 1440 կրթական օբյեկտների հիմնանորոգում:
Լինսի հիմնադրամի աջակցությամբ իրականացվեց հարյուրավոր միլիոն դոլարների աննախադեպ շինարարություն:
Սրանք չոր են թվեր են: Չոր թվերի մի համեստ մասը` որպես բարեկամական պատասխան Վրաստանի նախագահին, և որպես պատմական համեմատություն` ինքներս մեզ համար:
Սահակաշվիլիի տարեթիվը
Վրաստանի նախագահը տնտեսության և շինարարության աշխուժացման տարեթիվ է նշում 2008-ը: Սա այն նույն տարեթիվն է, երբ սկսվեց Հայաստանի տնտեսության սև էջը: Տիգրան Սարգսյանը սկզբում ասում էր ճգնաժամ Հայաստանում չկա և չի լինելու, իսկ դրանից հետո ամեն ինչ բարդում էր ճգնաժամի վրա:
2008-ից Հայաստանի տնտեսությունը մեռնում է: Բիզնեսը կանգնել է, ատաքին պարտքը ահռելի է, ժողովուրդը հեռանում է, իսկ իշխանությունը դեռ հույս ունի վերարտադրվելու:
Մեր պատասխանը շինարարությանը
Տապալելով երկրի տնտեսությունը ՀՀԿ-ի առաջին դեմքերը ճգնաժամից բացի գտան նաև այլ “արդարացում”. Նախորդ տարիների երկնիշ տնտեսական աճը ուռճացված շինարարության հաշվին էր: Հիմա մենք տնտեսությունը դիվերսիֆիկացնում ենք :
Խնդրեմ. Դիվերսիֆիկացրեք, առանց եղածը քանդելու, քայքայելու: Շինարարությունը մեռավ. Բա ուր են մյուս “ դիվերսիֆիկացված” ճյուղերը: Մինչև 2008 թվականը հայկական արտադրատեսակները հեղեղել էին վրացական շուկան: Հիմա լրիվ հակառակն է` մերը մեռնում է, վրացական արտադրանքը ամիս առ ամիս, քայլ առ քայլ գրավում է հայկական շուկան: Թե մենք , ըստ Տիգրան Սարգսյանի, ապրանք արտադրող երկիր չպետք է լինենք:
Մենք արդեն հաշտվել ենք, որ Թբիլիսին Եվրոպական քաղաք է, ու Երևանից ամեն հնարավորության դեպքում փախչում ենք գոնե` Թբիլիսի:
“Նմանվել Վրաստանին” կամ “ Առաջ էր Հայաստան”
Տապալելով կարևորագույն խնդիրները Հայաստանի իշխանությունները սկսեցին խոստովանել, որ պետք է նմանվել Վարստանին: Իրականում, նրանք որևէ պատեկրացում չունեն, թե ինչ է կատարավում հարևան երկրում, ինչ հաջողություններ և ինչ տապալումներ կան այնտեղ:
Իրականում մեզ պետք է օր առաջ փրկել տնտեսությունը վերջնական կործանումից, երկրում հաստատել համերաշխության, և ոչ թե “ մուտիլովկաների” մթնոլորտ, ու քայլ առ քայլ արդիականացնել մեր երկիրը:
Հ. Գ. Մեկ համեմատություն. Վրաստանի կրթական համակարգի ռեֆորմները և նորագույն տեխնոլոգիաների զանգվածային կիրառումը ապշեցնում են իրենց թափով: Մեզ մոտ կրթության նախարարը” դեմ չէ ձմեռային արձակուրդները երկարացնելուն”, ասել է , թե փող չունենք դպրոցները տաքացնելու համար: Վերադարձ դեպի` 1992 թվական:
Կարեն Հարությունյան
Friday, January 13, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment