HayNews.am. 17-1-2012- Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի Թբիլիսիում գտնվող տան մի հատվածը, որտեղ ժամանակին գործել է բանաստեղծի անունը կրող մանկական գրադարանը, այժմ պատկանում է վրաց-թուրքական «Ջեո Թուրան» ընկերությունը: Ընկերության նպատակն է գնել բնակարանը և այն դարձնել հանրակացարան թուրք աշխատավորների համար:
Այս մասին իր մտահոությունն էր հայտնել Թբիլիսիի հայկական համայնքը, որի ցանկությունը մեծանուն բանաստեղծի հիշատակը վառ պահելն է:
Թե ի՞նչ է կատարվում Թումանյանի թբիլիսյան տանը, և արդյո՞ք հնարավոր է որևէ կերպ շտկել իրավիճակը հարցով HayNews.am-ը դիմեց Երևանում Թումանյանի անվան թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանին:
Մեզ հետ զրույցում տիկին Թուխիկյանը հայտնեց, որ լրացուցիչ ինֆորմացիայի չի տիրապետում. տեղյակ է այնքանով, որքանով որ գրում է մամուլը:
«Ես գիտեմ, որ երկու տարի առաջ այդ բնակարանի մի հատվածը վերջնականապես օտարվեց: Այն արդեն Թումանյանինը չէր, գրադարան էր, որը բացվել էր Թումանյանի կնոջ ցանկությամբ: Տարիներ առաջ այդ գրադարանը` թիվ 13-ը, օպտիմալացվեց, այն միացավ մեկ այլ գրադարանի, աշխատակիցներից որոշները տեղափոխվեցին, որոշներն անգործ մնացին, գրքերն էլ բաժանվեցին մյուս գրադարաններին»,- հայտնեց Թուխիկյանն ու հավելեց. «Բայց մյուս հատվածում կարծում եմ, որ մինչ օրս էլ ապրում է Թումանյանի ծոռը: Իր հետ կապվել հնարավոր չէ, և այս առումով էլ ավելին ասել չեմ կարող»:
Հիշեցնենք, որ Թբիլիսիի հայ համայնքի տարածած հաղորդագրության մեջ ասվում էր, որ թուրքական ընկերության տնօրենը դիմել է բանաստեղծի ծոռանը` Ալեն Թումանյանին ` առաջարկելով վաճառել բնակարանի երկրորդ հարկը, որտեղ նա ապրում է, մինչդեռ Ալենը հրաժարվել է:
Թուխիկյանը հայտնեց նաև, որ իր ունեցած վերջին տվյալններով` շենքի բոլոր բնակիչներից գնվել են բնակարանները, քանի որ, ըստ երևույթին, «վրաց-թուրքական կազմակերպությունը ամբողջ շենքը գնելու մտադրություն է ունեցել»:
«Այդ շենքը գտնվում է հին հայկական ամենաընտիր` Սոլոլակ թաղամասում: Այն շատ գեղեցիկ էր ճակատային մասով, ներսից վթարային էր, և այսպես թե այնպես այնտեղ վերանորոգություն պետք է կատարվեր, և փաստորեն հարցին այսպիսի լուծում է տրվել»,- նշեց թանգարանի տնօրենն ու ի պատասխան մեր հարցին, թե արդյո՞ք հույս կա, որ այն վերանորոգությունից հետո կհիշեցնի Թումանյանի մասին, հավելեց. «Չգիտեմ, չեմ կարող ասել, այստեղ լուրջ քաղաքականություն է աշխատում, շատ ցավալի է իհարկե, բայց ոչինչ չեմ կարող ասել, առավել ևս, որ շենքը այժմ նույնիսկ վրաց պետությանն էլ չի պատկանում, այլ մասնավորի սեփականություն է»:
Իսկ թե այժմ ի՞նչ է հնարավոր անել, թանգարանի տնօրենի կարծիքով պետք է հարցնել ՀՀ մշակույթի նախարարությունից:
Հ.Գ. - HayNews.am-ը փորձեց այս հարցով ստանալ նաև ՀՀ մշակույթի նախարարության դիրքորոշումն ու կարծիքը, մինչդեռ նախարարության մամուլի բաժնում չեն պատասխանում մեր հեռախոսազանգերին: Առաջիկայում, հույս ունենք, ներկայացնել նաև պաշտոնական տեսակետը, սակայն իրադարձությունների զարգացումը ցույց է տալիս, որ Թբիլիսիում գտնվող Թումանյանի տունը պահպանելու հարցում, որտեղ ժամանակին իր գործունեությունն է ծավալել հայտնի «Վերնատուն» գրական ակումբը, շատ ենք ուշացել:
Tuesday, January 17, 2012
Թբիլիսիում գտնվող Թումանյանի տունը վաճառվում է թուրքերին. ի՞նչ է անում պաշտոնական Երևանը

برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment