Tert.am. 11-1-2012- Բուլղարիայի խորհրդարանն այսօր ձայների մեծամասնությամբ մերժել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական « ԱՊԱ» գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը։
Կայքը ընդգծում է, որ բանաձևն օրակարգ էր մտցվել «Ատակա» կուսակցության կողմից և քննարկվել է այսօր՝ ձմեռային արձակուրդներից հետո հրավիրված առաջին նիստի ժամանակ։
Քննարկումներից հետո բանաձևին կողմ է քվեարկել 14 մարդ, դեմ՝ 30–ը, ևս 59–ը ձեռնպահ են մնացել։
«Ատակայի» ներկայացուցիչները հայտնել են, թե առաջիկայում ևս մեկ անգամ բանաձևը քննարկման է ներկայացվելու։
Հաղորդվում է, որ նախկինում 4 անգամ բանաձևը ներառվել է խորհրդարնի օրակարգում։
Thursday, January 12, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment