Թուրք-ֆրանսիական հարաբերություններն ունեցել են բարդ շրջաններ, հիմա դրանցից մեկն է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Թուրքիայի «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը`մեկնաբանելով թուրք-ֆրանսիական հարաբերությունները Ֆրանսիայում ընդունված ցեղասպանությունը քրեականացնող օրինագծից հետո:
Ըստ նրա` Ֆրանսիայի վերջին իրադարձությունները այս օրերին Թուրքիայի քաղաքական օրակարգի վրա առաջնահերթ տեղ են զբաղեցնում, Թուրքիայի ԶԼՄ-ները ողողված են այս խնդրով: Արա Գոչունյանը նշեց, որ Ֆրանսիայի պարագայում բանաձևը հայկական խնդրին չի առնչվում, բայց գործնականում դա օտարատյացությունը քրեականացնելու սահմաններում է գործում: «Թուրքիայի դիրքորոշումն այն է, որ հարցը թողնվի պատմաբանների քննարկմանը: Սա մի այնպիսի նախընտրություն է, որը բնականաբար աշխարհի շատ երկրներ չեն ընդունում: Հայ-թուրքական արձանագրությունները արդեն սառեցված են: Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը ընդհատվեց և երրորդ երկրների միջամտությունը դարձավ անխուսափելի»,- մեկնաբանեց «Ժամանակ»-ի խմբագիրը:
Անդրադառնալով Ֆրանսիայում ընդունված ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծին`նա ասաց, որ շատերը օրինագծի ընդունումը կապում են Ֆրանսիայում գալիք ընտրությունների հետ: Գոչունյանն այս պատճառաբանությունը տրամաբանական է համարում, սակայն միայն ներքին քաղաքականությամբ պատճառաբանելը սխալ է: «Թուրք-ֆրանսիական հարաբերությունները պատմական խորք ունեցող հարաբերություններ են. երկու պետությունների միջև շատ դրական փուլեր են եղել, բայց գրանցվել են նաև բարդ շրջաններ, երբ երկու կողմերն ունեցել են տարակարծություններ, հիմա այդ շրջաններից մեկն է»,- ամփոփեց Արա Գոչունյանը:
Thursday, January 12, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment