Tert.am. 17-1-2012- Ադրբեջանցի հաքերները 20–ից ավելի իրանական կայք են կոտրել (այդ թվում՝ պետական կառույցների կայքէջերը)։
Ռուսական «Ռեգնում» գործակալությունը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, հաղորդում է, որ կիբերհարձակումն իրականացրել է Pirates Crew հաքերային խումբը, որն իր «չար գործն» ավարտելուց հետո այդ կայքերում Ադրբեջանի դրոշն է զետեղել։
Ադրբեջանցի հաքերները հայտարարել են, որ այս ամենը դեռ սկիզբն է, և նման հարձակումները շարունակվելու են։
Ավելի վաղ՝ հունվարի 16–ին, կիբերհարձակման էին ենթարկվել Ադրբեջան մի շարք պետական հաստատությունների և կազմակերպությունների կայքեր։
Կոտրված կայքերի մեծ մասում հաքերներն Ադրբեջանի իշխանությունների հասցեին մեղադրանքներ պարունակող խոսքեր էին զետեղել (այդ թվում՝ հրեաների ծառաներ, իսլամի թշնամիներ)։ Որոշ տվյալներով՝ հարձակումները կատարվել են Իրանի տարածքում գործող հաքերային խմբերի կողմից։
Wednesday, January 18, 2012
Ադրբեջանն ու Իրանը վիրտուալ պատերազմ են սկսել

Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment