Panorama.am. 17-1-2012- Սիրիական և իրանական հայ համայնքի կողմից Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը բավականին մեծ է, այսինքն՝ որ օջախներում լարվածություն է նկատվում, այնտեղից դեպի Հայաստան աշխուժությունը ակնառու է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ակցեռն» կորպորացիայի նախագահ Հակոբ Բաղդասարյանը:
Նրա խոսքերով՝ ազատության առումով Հայաստանը գտնվում է բարվոք դիրքերում, ուստի իրանահայերի, և ընդհանրապես իրանցիների համար ավելի նպատակահարմար է այստեղ գործունեություն ծավալել: Դրա համար, ըստ նրա, մի քանի անգամ այցելելուց հետո նրանք փորձում են Հայաստանում բիզնես գործունեություն իրականացնել:
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը նշեց, որ օրենսդրական առումով իրանցիները այլ երկրներ այդքան հեշտությամբ չեն կարող գնալ, որքան Հայաստան: Բացի դրանից, Եվրոպայում անշարժ գույքի գները բավականին բարձր են, իսկ իրանցիների համար ավելի հեշտ է անշարժ գույք ձեռք բերել Հայաստանում, քան Եվրոպայում: «Իսկ դա նշանակում է, որ եթե անշարժ գույքի պահանջարկն ավելանա, ապա տվյալ շուկայում աճ կարձանագրվի»,- ասաց նա:
Այդուհանդերձ, Գ.Մակարյանը կարծում է, որ իրանական ու սիրիական դեպքերը հնարավոր է կարճաժամկետ առումով ազդեն անշարժ գույքի գների բարձրացման վրա: «Հնարավոր է, որ մի քանի հազար բնակարաններ վաճառվեն, բայց ոչ ավելին: Մենք ավելի շատ պետք է հույս դնենք, թե տնտեսությունը ինչպես կզարգանա: Կարծում եմ, որ եթե տնտեսական ճգնաժամի երկրորդ ալիք չլինի, ապա տնտեսությունը կսկսի վերականգնվել»,- ասաց նա:Tuesday, January 17, 2012
Իրանական ու սիրիական դեպքերը հնարավոր է ազդեն Հայաստանի անշարժ գույքի գների վրա
Panorama.am. 17-1-2012- Սիրիական և իրանական հայ համայնքի կողմից Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը բավականին մեծ է, այսինքն՝ որ օջախներում լարվածություն է նկատվում, այնտեղից դեպի Հայաստան աշխուժությունը ակնառու է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ակցեռն» կորպորացիայի նախագահ Հակոբ Բաղդասարյանը:
Նրա խոսքերով՝ ազատության առումով Հայաստանը գտնվում է բարվոք դիրքերում, ուստի իրանահայերի, և ընդհանրապես իրանցիների համար ավելի նպատակահարմար է այստեղ գործունեություն ծավալել: Դրա համար, ըստ նրա, մի քանի անգամ այցելելուց հետո նրանք փորձում են Հայաստանում բիզնես գործունեություն իրականացնել:
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը նշեց, որ օրենսդրական առումով իրանցիները այլ երկրներ այդքան հեշտությամբ չեն կարող գնալ, որքան Հայաստան: Բացի դրանից, Եվրոպայում անշարժ գույքի գները բավականին բարձր են, իսկ իրանցիների համար ավելի հեշտ է անշարժ գույք ձեռք բերել Հայաստանում, քան Եվրոպայում: «Իսկ դա նշանակում է, որ եթե անշարժ գույքի պահանջարկն ավելանա, ապա տվյալ շուկայում աճ կարձանագրվի»,- ասաց նա:
Այդուհանդերձ, Գ.Մակարյանը կարծում է, որ իրանական ու սիրիական դեպքերը հնարավոր է կարճաժամկետ առումով ազդեն անշարժ գույքի գների բարձրացման վրա: «Հնարավոր է, որ մի քանի հազար բնակարաններ վաճառվեն, բայց ոչ ավելին: Մենք ավելի շատ պետք է հույս դնենք, թե տնտեսությունը ինչպես կզարգանա: Կարծում եմ, որ եթե տնտեսական ճգնաժամի երկրորդ ալիք չլինի, ապա տնտեսությունը կսկսի վերականգնվել»,- ասաց նա:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment