News.am. 1-1-2012- Հայոց ցեղասպանությանը նվիրված մշտական ցուցադրություն կազմակերպելու մասին Վիրջինիայի (ԱՄՆ) Հոլոքոստի թանգարանի որոշումը ողջունելի է ու տպավորիչ` հաշվի առնելով, որ ԱՄՆ-ում կան Հոլոքոստի եւ ցեղասպանության 16 թանգարաններ եւ հետազոտությունների 150 կենտրոններ, որոնք ունեն Հայոց ցեղասպանությանը վերաբերող զգալի ցուցանմուշներ, գրում է «The Armenian Mirror-Spectator»-ը:Դեկտեմբերի 11-ին թանգարանում տեղի է ունեցել հատուկ միջոցառում, որի նպատակն էր ուշադրություն հրավիրել ժամանակավոր հայկական ցուցահանդեսի վրա եւ դրդել մյուսներին մշտական ցուցադրության համար հատկացել համապատասխան ցուցանմուշներ եւ ֆինանսական աջակցություն: Միջոցառումը կազմակերպել էր Վիջինիա նահանգի Հայկական կրթական կենտրոնը (AEC):
1997-ին Վիրջինիայում բացված Հոլոքոստի թանգարանը սկզբում զբաղեցնում էր Բետ Էլ սինագոգի մի քանի սենյակը, սակայն 2000-ին Վիրջինիայի օրենսդիր մարմինը թանգարանին նվիրաբերեց հին ծխախոտային պահեստի շենքը:
Թանգարանի գրադարանավար Թիմ Հենսլին պատմում է, որ «Ամբողջ աշխարհը չկարողացավ» մշտական ցուցադրությունը կներառի 20-րդ եւ 21-րդ դարերի ցեղասպանությունների եւ ամերիակցի հնդկացիների ցեղասպանության մասին նյութեր:
Հայոց ցեղասպանության մասին նյութերը կզբաղեցնեն այդ ցուցահանդեսի մեծ մասը: Հենսլիի գնահատմամբ` հայկական բաժնի նախապատրաստությունը կպահանջի 2-2,5 տարի: Նա կոչ է արել հայ համայնքին օգնել թանգարանին: Ֆինանսական աջակցությունից բացի շատ ողջունելի կլինեն անձնական պատմությունները, լուսանկարները, նամակները եւ Հայոց ցեղասպանությանը վերաբերող այլ նյութեր: Եթե ընտանիքները չցանկան նվիրաբերել նյութերը, ապա թանգարանը պատրաստ է վերցնել դրանց պատճենները:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment