«Կալիֆորնիա Կուրիեր» պարբերականի հրատարակիչ ամերիկահայ Հարութ Սասունյանն իր հերթական հոդվածում անդրադարձել է Ադրբեջանում Մեթյու Բրայզայի դիվանագիտական առքելությանը, նշելով, որ դա վկայում է Բրայզայի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ջանքերի ձախողման մասին։
«Օբամայի կառավարության` իրար հաջորդ քաղաքական սայթաքումների հետևանքով Մեթյու Բրայզան ստիպված եղավ նախորդ շաբաթ լքել Ադրբեջանում դեսպանի իր պաշտոնը»,– գրում է հեղինակը:
Ըստ նրա՝ Օաման անտեսում էր 2010թ-ի մայիսին Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի՝ իր իսկ առաջադրած թեկնածուի լուրջ թերությունների մասին բազմաթիվ զգուշացումները:
«Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները Բրայզային մեղադրում էին ադրբեջանամետ դիրքորոշում և ադրբեջանցի պաշտոնյաների հետ կասկածելի կապեր ունենալու մեջ: Սենատորներին անհանգստացնում էին այն լուրերը, ըստ որոնց որոշ օտարերկրյա պաշտոնյաներ շռայլ նվերներ էին տվել Բրայզային Ստամբուլում տեղի ունեցած իր հարսանիքին, որին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը մասնակցում էր որպես խաչեղբայր»,– գրում է Սասունյանը:
«Երբ Նախագահ Օբաման այս մտահոգությունները լուրջ չընդունեց, սենատորներ Բարբարա Բոքսերին (դեմոկրատ, Կալիֆորնիա) և Ռոբերթ Մենենդեսին (դեմոկրատ, Նյու Ջերսի) այլ ելք չմնաց, քան Բրայզայի թեկնածությունն առկախելը: Դրանով նրանք խոչընդոտեցին նրա թեկնածության հաստատմանը,» ավելացնում է հեղինակը:
Այնուհետև, ըստ Սասունյանի, Օբաման խորացրեց իր սխալը` 2010թ–ին Բրայզային առանց Սենատի թույլտվության Ադրբեջանում դեսպան նշանակելով:
Սասունյանը նաև գրում է, թե իր կարծիոքով իրական պարտվողներն են «Օբաման, ով ընտրել էր համապատասխան որակավորում չունեցող դեսպանի թեկնածու և համառորեն փորձում էր հասնել նրա թեկնածության հաստատմանը», «Ադրբեջանի կառավարությունը, որը չափազանց մեծ գումար էր վատնել լոբբիստների վրա», «ադրբեջանական և թուրքական կազմակերպությունները», ««Ուոլ Սթրիթ Ջորնալ»-ը և «Վաշինգթոն Փոսթ»-ը, որոնք դեմ գնացին իրենց ժուռնալիստական սկզբունքներին` «նավթընկերներին» գոհացնելու համար:
Thursday, January 12, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment