«Լրագիր» 12-1-2011- Իսրայելի խորհրդարանը քննարկում է մի օրինագիծ, որն արգելում է օգտագործել հոլոքոսթի խորհրդանիշերը ցանկացած նպատակով, բացառությամբ կրթականի, գրում է BBC-ն: Նոր օրենքով կարգելվեն մի շարք բառերի օգտագործումը, այդ թվում, «նացիզմ» եւ նացիստական Գերմանիայի հետ ասոցացվող այլ բառեր, Երրորդ ռեյխի խորհրդանիշերը, նրա առաջնորդների անունները, ինչպես նաեւ հոլոքոսթի եւ սվաստիկայի խորհրդանիշերը:
Փաստաթուղթը կազմվել է Երուսաղեմում ուլտրաուղղափառ հրեաների ցույցից հետո: Այն կազմակերպվել էր ընդդեմ աշխարհիկ ԶԼՄ-երի գործողությունների, որոնց իրենք անվանել են խտրականություն դնողներ: Նրանք կոչեր են հնչեցրել նաեւ ոստիկանության դեմ՝ նրանց անվանելով ֆաշիստներ:
Մի շարք քաղաքական գործիչներ ու ՀԿ-եր, այդ թվում երկրի նախագահ Շիմոն Պերեսը, «Կադիմա» կուսակցության առաջնորդ Ցիպի Լիվնին, ինչպես նաեւ համակենտրոնացման ճամբարների նախկին բանտարկյալները դատապարտել են այդ ցույցը:
Thursday, January 12, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment