1-in.am. 4-1-2012- Ադրբեջանական աղբյուրները տարածել են Ադրբեջանի նախագահի ամանորյա ուղերձը, որում խոսք է գնացել նաեւ ղարաբաղյան հակամարտության մասին։ Իլհամ Ալիեւը, մասնավորապես, ասել է."Ադրբեջանում հաջողությամբ զարգանում է ժողովրդավարությունը։ Խստագույն պայքար է մղվում կաշառակերության եւ կոռուպցիայի դեմ։ Մի խոսքով, մենք կառուցում ենք ժամանակակից պետություն։ Ամենից շատ մեզ անհանգստացնում է հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության չլուծված լինելը։. Ադրբեջանը միշտ, հատկապես վերջին շրջանում ավելացնում է իր ջանքերը։. Բայց ինչպես գիտեք, այդ հարցի լուծումը կախված է ոչ միայն մեզանից։
..Ցավոք, միջազգային հանրությունը եւ այդ հարցով անմիջականորեն զբաղվող կողմերը դեռեւս բաց եւ միանշանակ չեն խոսում այն մասին, թե ով է մեղավոր բանակցությունների ձախողման հարցում...
Այս տարի նորությունն այն էր, որ համանախագահող երկրները հայտարարում էին, որ ստատուս-քվոն անընդունելի է։ Մենք ողջունում ենք այդ հայտարարությունները, սակայն դրանց պետք է հետեւեն հստակ գործողություններ, ինչը ցավոք չի արվում։
Մենք կշարունակենք մեր դիվանագիտական եւ քաղաքական ջանքերը։ Մենք սկզբունքային դիրքորոշում ունենք բանակցություններում։ Միջազգային հանրությունը, ՄԱԿ-ը ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Լեռնային Ղարաբաղը միջազգային հանրության կողմից ճանաչվում է որպես Ադրբեջանի տարածք։ Հակամարտությունը պետք է կարգավորվի հենց այս սկզբունքների հիման վրա։ Մենք երբեք չեն կարող թույլ տալ, որպեսզի երկրորդ անգամ ադրբեջանական հողի վրա ստեղծվի երկրորդ մտածածին հայկական պետություն։ Սա է մեր սկզբունքային դիրքորոշումը։ Աճում է մեր ռազմական հզորությունը եւ ներուժը։ Մեր ռազմական ծախսերը 2011թ. գերազանցել են 3 մլրդ դոլարը։ Դա Հայաստանի բոլոր ծախսերից ավելի է։ Գալիք տարի մեր ռազմական ծախսերը եւս կավելանան։ Մենք հետագայում եւս ջանքեր կգործադրենք մեր ռազմական ներուժի ավելացման ուղղությամբ։ Պարզապես մեր հույսերը խաղաղ բանակցությունների նկատմամբ դեռեւս չեն սպառվել, եւ այդ բանակցությունները պետք է շարունակվեն։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment