Saturday, February 18, 2012

Դաշնակցությունը 100 տարի «հավայի» ապրում է. Պարույր Հայրիկյան

Tert.am. 17-2-2012- «Ազգային ինքնորոշում միավորումը» (ԱԻՄ) թողարկել է մի խտասկավառակ, որը ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի գնահատմամբ, տհաճ անակնկալ կդառնա «Հայ հեղափոխական դաշնակցության» (ՀՅԴ) և «Հայ ազգային կոնգրեսի» (ՀԱԿ) համար: «Դաշնակներն էլ կնեղանան, որովհետև հարյուր տարի է՝ հավայի ապրում են»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասեց Պարույր Հայրիկյանը: Նա նաև մի քանի հայտարարություններ արեց իր այլախոհական անցյալից և հայտարարեց, որ ՀՅԴ-ն իրեն՝ Հայրիկյանին, չեզոքացնելու համար պայմանավորվածություններ է ունեցել Պետանվտանգության կոմիտեի հետ: ԱԻՄ նախագահը բացասաբար է վերաբերվում ՀԱԿ–ին. չնայած Հայրիկյանը ՀԱԿ առաջնորդին չսիրելով հանդերձ համագործակցության առաջարկ էր արել ընդդիմադիր դաշինքին, ՀԱԿ–ը այն չէր ընդունել: Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԻՄ-ը հայտարարել էր ընտրություններին մասնակցելու մասին: Այսօր Հայրիկյանը հայտարարեց մոտ 20% քվե ստանալու հավանականություն մասին, որը, ըստ Հայրիկյանի, ոչ թե կանխատեսում է, այլ նախատեսում, քանի որ ինքը միշտ նախատեսում է: ԱԻՄ առաջորդը նաև հայտարարեց , որ ինքը «փողով և վարչական լծակներով պայքարող իշխանությունների դեմ պայքարելու է գաղափարներով»։ «Արձանագրենք, որ Հայաստանում կան այդ միջոցառումը անիմաստ և դրան ինքնախաբեություն համարող շրջանակներ, ովքեր անցյալի սխալ եզրակացություններ չեն արել»,- նշեց Հայրիկյանը: Նա նաև նշեց, որ բազմաթիվ քաղաքացիների ֆինանսական աջակցությամբ է թողարկել «տհաճ« խտասկավառակը և նույն եղանակով էլ հայթայթել է ընտրագրավի համար պահանջվող ութ միլիոն դրամը: Առհասարակ, փողը երբեք ԱԻՄ-ի համար շատ լուրջ չի եղել, քանի որ նախկինում էլ ֆինանսական խնդիրների բախվելուց հետո իրենք չորս ժամ էր պահանջվում այն լուծել: ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանը ի պատասխան Հայրիկյանի հայտարարության նշեց.«Մարդու ապրած կյանքը, գործը ցույց է տալիս, թե ով է «հավայի ապրում», ով՝ ոչ: Ու երևի իր գործերը լավ չեն, հավայի են, դրա համար տենց հայտարարություններ է անում»:

No comments: