News.am. 17-2-2012- Լեռնային Ղարաբաղի չճանաչված լինելը չի ազատում ԼՂ իշխանություններին միջազգային պարտավորություններից, մանավանդ որ մենք առաջնորդվում ենք միջազգային իրավունքի նորմերով: Այդ մասին ասել է ԼՂՀ նախագահի խորհրդական Արարատ Դանիելյանը Ստեփանակերտում «ԼՂՀ Անկախության 20-ամյակը. Իրողություններ եւ հեռանկարներ» միջազգային գիտաժողովին:
Նրա խոսքով, սահմանադրականության զարգացումն ու ամրապնդումը պետք է լինեն ԼՂՀ պետականության հետագա ամրապնդման հիմքը: «2006թ. դեկտեմբերի 10-ին ընդունված ԼՂՀ Սահմանադրությունը հասարակական համաձայնությա արդյունք հանդիսացավ եւ դարձավ ԼՂՀ հռչակմա գործընացի եւ պետականաշինության 15-ամյա շրջանի տրամաբանական ավարտը: ԱՆցած հիգ տարիները ցույց են տվել, որ երկրում սահմանադրական կարի ձեւավորման հաջողությունը պայմանավոված է ոչ այնքան հիմնական օրենքի տեքստով, որքան նրա դրույթների կենսագործումով»,- նկատել է Արարատ Դանիելյանը: ԼՂՀ նախագահի խորհրդականն ընդգծել է նաեւ առկա բացթողումները, որոք հարկավոր է շտկել: «Խոսքը վերաբերում է անհատական սահմանադրական դիմումի ինստիտուտին որն ընդհանրապես չի գործում: Նման պասիվությունը, մեր կարծիքով, անընդունելի է»,- նշել է նա:
Դանիելյանն առաջարկել է նաեւ միջազգային կառույցների անդամ չլինել վավերացնել մի շաք կոնվենցիաներ եւ պայմանագրեր, օրինակ, վավերացնել Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիան, ճանաչել մարդու իրավունքնեի եվրոպական դատարանի իրավասությունը: Ի դեպ, ԼՂՀ դատարանները արդարադատություն իրականացնելիս արդեն մի քանի տարի հենվում են Եվրադատարանի պրակտիկայի վրա:
Նա նաեւ նշել է, թե անընդունելի է քաղաքական նկատառումներից ելնելո իրականացնել որեւէ կոնյունկտուրային գործողություն, ինչը կարող է վնասել Լեռնային Ղարաբաղի վարկին:
Նշենք, որ Ստեփանակերտում ընթացող միջազգային գիտաժողովի տեղեկատվական գործընկերը NEWS.am գործակալությունն է:
Saturday, February 18, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment