Wednesday, February 1, 2012

Ալի Բաբաջանը խոսել է մինչև 2023 թվականը Թուրքիայի տնտեսական նպատակներից

1in.am. 1-2-2012- TRT Haber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանն անդրադարձել է մինչև 2023 թվականը, երբ կբոլորի Թուրքիայի Հանրապետության 100-ամյակը, Թուրքիայի նպատակներին. «Թուրքիան ցանկանում է 2023 թվականի դրությամբ ունենալ աշխարհի 10 խոշորագույն տնտեսություններից մեկը: Միևնույն ժամանակ, մեր նպատակներից մեկը աշխարհի 10 ֆինանսական խոշոր կենտրոնների թվում Ստամբուլի ընդգրկումն է: Դրանք լիովին հասանելի նպատակներ են»: Հիշեցնենք, որ ներկայումս Թուրքիան G-20-ի երկրների թվում զբաղեցնում է 16-րդ տեղը:

No comments: