Saturday, February 25, 2012

Իրանի դեսպանը՝ հայ-իրանական 20-ամյա դիվանագիտական հարաբերությունների մասին

Tert.am. 24-2-2012- Հայ-իրանական դիվանագիտական հարաբերության քսանամյակի առիթով Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյյեդ Ալի Սաղայան այսօր Հայաստանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում ուսանողների հետ հանդիպմանը ներկայացրեց երկու պետությունների միջև եղած հարաբերություններն ու դրանց հետագա զարգացման ընթացքը: «Մենք առերևույթ ենք նշում քսանամյա հարաբերությունները, որպես առաջինը Հայաստանի անկախությունը ճանաչելով, մինչդեռ հասկանալի է, որ մենք ունենք հազարամյակների պատմություն, ապրում ենք միևնույն տարաշաշրջանում, նույն քաղաքակրթության կրողն ենք»,-ելույթի սկսբում ասաց նա: Դեսպանն ընդգծեց, որ հայ-իրանական հարաբերությունները չի կարելի ասել, որ իդելական են, և, ըստ նրա, դրանք կարող են ավելի լավ մակարդակի լինել։ Միևնույն ժամանակ, ըստ նրա, շատ հարցեր, որոնք անիարականալի էին թվում, այսօր հնարավոր է դարձել լուծել: «Չնայած կրոնական տարբերությանը, մենք եղել ենք մեր քույրերի ու եղբայրների կողքին»,– ասաց նա: Դեսպանը, անդրադարձավ երկու երկրների միջև ձեռք բերած համատեղ ծրագրերին, տնտեսական ոլորտից առանձնացնրեց հայ–իրանական գազամուղի շահագործումը, ինչպես նաև երկաթգծի շինարարության և նավթամուղի ծրագիրը: Նման համագործակցության ծրագրեր կան նաև կրթական ոլորտում: «Հայաստանի տարբեր բուհերում (ուսանող) իրանցի ուսանողների թիվը կազմում է մոտ 1500, կա նաև պետական ծրագիր Հայաստանից ուսանողների ներգրավումը իրանական կրթական համակարգ»,- ասաց նա: Դեսպանը նաև ասաց, որ չնայած վերջին տարիներին Իրանի դեմ Արևմուտքի կողմից իրականացվող բուռն քարոզչությանը, Իրանը հզոր երկիր է և թույլ չի տա տարածաշրջանում լարվածություն ստեղծել: «Իրանը գոնե վերջին 200 տարիների ընթացքում երբեք չի ձգտել որևէ երկրի հողը միացնել իրեն, իսկ հակառակ դեպքում պաշտպանվել է միացյալ ուժով»,- ասաց նա:

No comments: