Saturday, February 25, 2012

Իրանի դեսպանը Ադրբեջանին խորհուրդ է տալիս չխաբվել բարեկամի հագուստ կրող թշնամիներից

Tert.am. 24-2-2012- Այն տեղեկությունները, թե Բաքվում խորանում է հարևան Իրանի դեմ բացասական տրամադրություններն ու թշնամանքը, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյյեդ Ալի Սաղայանը որակեց որպես սադրիչ հայտարարություններ: «Սովորաբար նման տեղեկություները տարածվում են դիմացի կողմից, որին մենք չենք արձագանքում: Ուղղակի մենք մեր ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ ենք տալիս, որպեսզի զգույշ լինեն և չխաբվեն նրանցից, ովքեր հագել են բարեկամի հագուստ և իրենց բարեկամ են ցույց տալիս, բայց իրականում թշնամիներ են»,-այսօր ԵՊՀ-ի ուսանողների հետ հանդիպումից հետո լրագրողների հարցերին պատասխանեց դեսպանը: Նա Ադրբեջանին և մյուս երկրներին զգուշացրեց. «Վստահ կարող եմ ասել սիոնիստական ռեժիմը որևէ երկրի բարեկամ չի եղել և չի կարող լինել»: Սեյյեդ Ալի Սաղայանը վստահեցրեց, որ Իրանի դեմ հակաքարոզչությունը իրականության հետ կապ չունի. «Իրանը խաղաղասեր երկիր է և ահաբեկչական գործողությունների զոհ հենց ինքն է դարձել: Եթե ես նշեմ այն բոլոր պատերազմներն ու արհավիրքները, որ Միացյալ Նահանգների տարբեր կառավարությունների կողմից տարբեր երկրներում տեղի է ունեցել, ձեր ժամանակը չի ների դրա համար, այդ պատճառով կրող եմ ասել, որ մենք խաղաղասեր երկիր ենք, հատկապես մեր հարևան և բարեկամ երկրների նկատմամբ»: Դեսպանը սական շեշտեց, որ այս ժամանակաշրջանում երբեմն ժողովուրդների և կառավարությւնների տեսակետները չեն համապատասխանում: «Գուցե ԱՄՆ-ում էլ այդպես լինի, հատկապես եթե հաշվի առնենք, Ուոլսթրիթի շարժումները, որ տեղի ունեցան: Դրանք բոլորը հակառակն են ապացուցում»,-ասաց նա:

No comments: