Thursday, February 16, 2012

Անցած տարի սովից 2,6 մլն երեխա է մահացել

News.am. 15-2-2012- Անցած տարի աշխարհում սովից 2,6 մլն երեխա է մահացել: Այդպիսի տվյալներ է հրապարակել միջազգային մարդասիրական Save the Children կազմակերպությունն իր զեկույցում: Նշվում է, որ եթե շտապ միջացառումներ չձեռնարկվեն, ապա ավելի քան 450 մլն երեխա չի կարող նորմալ զարգանալ թերսնման պատճառով: Save the Children-ի տվյալներով` որոշ զարգացող երկրներում յուրաքանչյուր երրորդ երեխան տառապում է թերսնումից: Հնդկաստանում երեխաների 48%-ը չեն զարգանում `թերսնման պատճառով: Հատկապես ծնելիության աճն այնպիսի երկրներում, ինչպիսիք են Նիգերիան եւ Տանզանիան, խորացնում են խնդիրը: Ապրանքների գնաճը վատթարացնում է իրավիճակը զարգացող բոլոր երկրներում:

No comments: