News.am. 15-2-2012- Ստամբուլի ծանր հանցագործությունների գծով 13-րդ դատարանն ընդունել է Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Իլքեր Բաշբուղի դեմ դատախազության կողմից պատրաստված մեղադրական զեկույցը։
Ստամբուլի հատուկ իրավասություններով դատախազ Ջիհան Քանսըզի կողմից պատրաստված մեղադրականում Իլքեր Բաշբուղի համար «հեղաշրջման փորձ իրականացնելու» մեղադրանքով պահանջվում է ցմահ եւ «ահաբեկչական կառույցը ղեկավարելու» մեղադրանքով` 15-ից 22 տարի ազատազրկում:
Նշենք, որ հունվարի 5-ին Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Իլքեր Բաշբուղը կալանվել է «Ինտերնետ հուշագիր» գործի շրջանակներում: Նա մեղադրվում է Թուրքիայի հանրապետության կառավարությունը վերացնելու կամ կառավարության աշխատանքները մասնակիորեն կամ լիովին արգելակելու մեջ:
«Ինտերնետ հուշագիրն» իրենից ներկայացրել է կայքերի ստեղծում, որոնց միջոցով ԶՈՒ գլխավոր շտաբը պետք է վարկաբեկեր իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանն ու ոչ մահմեդականններին։
Thursday, February 16, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment