Tert.am. 15-2-2012- Պաշտոնական Թեհրանը հերքել է մամուլում տարածված այն տեղեկությունը, թե իբր Իրանը դադարեցրել է նավթամատակարարումը Եվրամիության անդամ 6 երկրներ, տեղեկացնում է Reuters գործակալությունը:
«Մենք հերքում ենք այդ լուրը, եթե նման որոշում ընդունվեր, ապա այն կհայտարարվեր Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի կողմից», - նշել է Նավթի նախարարության մամլո խոսնակը:
Տեղեկացնենք, որ ավելի վաղ Իրանի անգլալեզու «PressTV» հեռուստաընկերությունը հաղորդել էր, որ Իրանը դադարեցրել է նավթի առաքումը Ֆրանսիա, Պորտուգալիա, Իտալիա, Հունաստան, Նիդերլանդներ և Իսպանիա:
Thursday, February 16, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment