News.am. 25-2-2012- Թուրքիայի օդուժի կողմից 2011-ի դեկտեմբերի 28-ին Իրաքի հետ սահմանակից լեռներում կոտորված 34 քրդերի ընտանիքները հրաժարվել են վերցնել պետության կողմից հատկացված դրամական փոխհատուցումները։
Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ կոտորված գյուղացիների ընտանիքները հայտարարել են, թե չեն պատրաստվում վերցնել Թուրքիայի կառավարության կողմից ամեն ընտանիքի հատկացված 123 հազար լիրա (75 հազար դոլար) փոխհատուցման գումարը, մինչեւ կոտորածի համար պատասխանատուները չպատժվեն։ Իրենց հերթին սոցիալական ծառայության աշխատակիցները նշում են, որ գումարը ստանալու համար դիմումների վերջնաժամկետին մնացել է 2 օր, որից հետո հնարավոր չի լինի այլեւս ստանալ գումարները։
Նշենք, որ դեկտեմբերի 28-ի երեկոյան Թուրքիայի օդուժերին պատկանող F-16 կործանիչները ռմբակոծել են Իրաքից Թուրքիա մաքսանենգ ապրանք ներկրող մի խմբի:
Ռմբակոծության հետեւանքով սպանվել է 34 քուրդ գյուղացի: Անկարան նշել է, թե քաղաքացիական անձանց շփոթել են PKK-ի զինյալների հետ եւ հարվածել նրանց: Սպանվածները եղել են Շըրնաք նահանգի Ուլուդերեյի շրջանի գյուղերի բնակիչները:
Sunday, February 26, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment