1in.am. 25-2-2012- Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը, մեկնաբանելով Իրանի կողմից Մեծ Բրիտանիային ու Ֆրանսիային նավթի մատակարարման դադարեցումը, հայտարարել է, որ Թուրքիան պարտավոր չէ ընդունել ԵՄ կայացրած որոշումները.
«Իրավական տեսանկյունից ՄԱԿ-ի կայացրած որոշումները կարևոր են Թուրքիայի համար: Սակայն մենք չենք հանդիսանում ԵՄ անդամ, ինչի համար էլ Թուրքիայի համար պարտադիր չեն համարվում ԵՄ կայացրած որոշումները: Նույնը վերաբերում է Իրանի հանդեպ ԱՄՆ կայացրած որոշումներին»:
Հիշեցնենք, որ ԵՄ-ն իրանական նավթի ներկրման վրա բեռնարգելք է սահմանել այս տարվա հունվարի 23-ին, ինչն ամբողջովին ուժի մեջ է մտնելու հուլիսի 1-ից: Սակայն չսպասելով այդ ժամկետի սպառմանը՝ Իրանը դադարեցրեց Մեծ Բրիտանիային ու Ֆրանսիային նավթի մատակարարումը՝ սպառնալով նույնն անել նաև եվրոպական մի շարք երկրների պարագայում, եթե նրանք շարունակեն իրենց հակաիրանական գործունեությունը:
Sunday, February 26, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment