Ինչպես այսօր տեղեկացնում է ռուսական Kommersant թերթը, Ադրբեջանի իշխանությունները Ռուսաստանի հետ բանակցությունների ժամանակ Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձակալության համար պահանջել են 300 մլն դոլար` ներկայիս 7 միլիոնի փոխարեն: Թերթը գրում է, որ ադրբեջանական կողմը ամենևին չի ցանկանում որևէ զիջման գնալ այս հարցում:
ՌԴ պաշտպանության գերատեսչությունում այս գինը ոչ ադեկվատ են համարել և սպառնացել են լքել կայանը: Թերթի այս տեղեկությունը հաստատել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում:
Թերթը հավելում է, որ անցած տարի ՌԴ պաշտպանության ղեկավար Անատոլի Սերդյուկովի և նրա ադրբեջանցի գործընկեր Սաֆար Աբիևի միջև բանակցությունների ժամանակ Ադրբեջանը հայտարարել էր, որ վարձակալության գինը 7 մլն-ից բարձրացվելու է մինչև 15 մլն-ի:
Kommersant-ը գրում է, որ չնայած հեռանալու մասին հայտարարություններին` դա չի բխում ՌԴ շահերից: Այս տեղը շատ արագ կարող են լրացնել ՆԱՏՕ-ի որոշ անդամ երկրներ, մասնավորապես` Թուրքիան և ԱՄՆ-ը: Այդ դեպքում ՆԱՏՕ-ն կօգտագործի ռադիոլոկացիոն կայանն Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելիս:
Wednesday, February 29, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment