
HayNews.am. 28-2-2012- Թուրքիայից արդեն ստացվում են առաջին մեկնաբանությունները` կապված Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի հակասահմանադրական ճանաչման հետ:
Թուրքիայի փոխվարչապետ, կառավարության մամուլի խոսնակ Բյուլենթ Արընչը «Թվիթերի» իր էջում գրել է. «Այս օրենքի տակ ստորագրող քաղաքական գործիչներին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը մի լավ իրավական դաս տվեց: Հուսով եմ` սա լավ օրինակ կլինի իրավական հարթությունից դուրս նախաձեռնությունների համար»:
Թուրքիայի փոխվարչապետը նաև հայտարարել է, որ «այս քայլով կանխվել է շատ մեծ ճգնաժամը»:
No comments:
Post a Comment