Wednesday, February 8, 2012

Թուրքիայում քուրդ պատգամավորին սպառնում է մինչև 70 տարվա ազատազրկում

1in.am. 8-2-2012- Քրդական Fırat լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դիարբեքիրի դատարանում շարունակվում է Վանից Թուրքիայի խորհրդարան անցած, անկախ քուրդ պատգամավոր Այսել Թուղլուքի նկատմամբ դատական գործընթացը: Թուղլուքը մեղադրվում է 2005-2009 թվականներին 12 անգամ «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն կատարելու» և «ահաբեկչական կազմակերպության անդամ» հանդիսանալու մեջ: Ահաբեկչական կազմակերպության ասելով՝ նկատի է առնվում Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK): Այդ ամենի համար Թուղլուքին սպառնում է մինչև 70 տարվա ազատազրկում:

No comments: