Wednesday, February 8, 2012

«Օմանն Իրանին կօգնի Հորմուզի նեղուցի վերահսկման հարցում». ռուսական մամուլ

1in.am. 8-2-2012- Ռուսական Известия թերթի փոխանցմամբ՝ Իրանի ու Օմանի ռազմածովային ուժերը պայմանավորվել են տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման շուրջ: Այդ համաձայնագրի ձեռք բերման մասին նշված է երկու երկրների ռազմածովային ուժերի հրամանատարարների տարածած հայտարարության մեջ: Համաձայնագիրը մասնավորապես վերաբերում է Հորմուզի նեղուցի վրա վերահսկողություն հաստատելուն, որով փոխադրվում է Պարսից ծոցի երկրներում արդյունահանվող նավթի մինչև 85 տոկոսը: Նշվում է, որ Հորմուզի նեղուցի հյուսիսային հատվածը վերահսկում է Իրանը, իսկ հարավային հատվածը՝ Օմանը:

No comments: