Thursday, February 9, 2012

Չինաստանում մայրը ծննդաբերել է 7 կիլոգրամ քաշ ունեցող երեխայի

1in.am. 9-2-2012- Կենտրոնական Չինաստանում կինը ծննդաբերել է 7.04 կիլոգրամ քաշ ունեցող երեխայի, որն, ամենայն հավանականությամբ, երկրի ամենամեծ քաշ ունեցող նորածինն է՝ 1949 թվականից ի վեր: Tianjin Post–ը հաղորդել է, որ Հենա շրջանում ապրող 29-ամյա մայրը շաբաթ օրը կեսարյան հատումով ծննդաբերել է իր տղային: Ծննդաբերությունը տևել է 20 րոպե, և մայրն ու որդին այժմ իրենց շատ լավ են զգում: Երեխային անվանել են Չուն Չուն: Դեռևս հստակ չէ՝ երեխան կգրանցվի՞ Չինաստանի ռեկորդների գրքում, թե՝ ոչ: Ըստ Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքի՝ ամենածանր նորածինը ծնվել է 1879 թվականին՝ Օհայոյում, և կշռել է 10.77 կիլոգրամ:

No comments: